Սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը. ապրիլյան հերոս Նորայր Զախարյան

17/05/2017 19:40

Սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը. ապրիլյան հերոս Նորայր Զախարյան


Ցավը, զարմանքն ու հպարտությունը մեկտեղվում են, երբ զրուցում ես 18-20-ամյա այն տղաների հետ, ովքեր նախորդ տարվա ապրիլին կյանքի, առողջության գնով երկիր պաշտպանեցին: Այն, ինչ նրանք տեսան, ապրեցին ու զգացին այդ տարիքում, շատերն իրենց մի քանի տասնամյակներում անգամ անզոր են ապրել:

Մարտակերտի լեռնահրաձգային դիվիզիայի կրտսեր սերժանտ Նորայր Զախարյանը վերհիշում է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը զորամասում հանգիստ քնած էր ու պատկերացում անգամ չուներ, որ ժամեր անց իսկական պատերազմ կարող է սկսվել:

«Գիշերվա ժամը 4-5-ին զորամասի պատուհանները սկսեցին դղրդալ արկերի պայթյուններից: Ամբողջ անձնակազմն անմիջապես արթնացավ, պայմանագրայիններն արդեն իսկ այդտեղ էին: Վաշտի հերթապահին հարցրեցի` ի՞նչ է կատարվում, հստակ չգիտեր, միայն ասաց, որ քաղաքի վրա են կրակում», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց նա:

19-ը դեռ նոր բոլորած երիտասարդները թեև ներքուստ խուճապ են զգում, բայց վայրկյանների ընթացքում իրենց հավաքում են, զգոնանում: «Վեր կաց» հրամանն այս անգամ հնչում է ոչ թե սովորական 6:30-ին, այլ առավել շուտ` ազդարարելով` ինչ-որ բան այն չէ:

«Ժամը 5:30 արդեն բոլորս արթուն էինք: Մեզ ասացին, որ գնանք թաքստոցներ, որպեսզի հանկարծ չվնասվենք: 6:30-ի հատվածում զորամասից դուրս եկանք, գնացինք զինտեխնիկան վերցնելու և դիրքեր բարձրանալու», - մանրամասնեց նա:

Նորայրն ու իր վաշտի տղաները դիրքապահներ չեն, նրանց առաքելությունը չեզոք գոտում է իրականանում. սակրավորը պաշտպանողական կամ հարձակողական բնույթի ռազմական գործողությունների ինժեներական ապահովողն է: Այս անգամ էլ գաղտնի ականապատման գնացին՝ այսկերպ կանխելով թշնամու առաջխաղացումը:

Բարձրանալիս նկատեցին՝ մարտակերտցիները դրսում էին, դիմավորում էին զինվորական ամեն մի մեքենայի, հարցուփորձ անում, օրհնում ու ճամփու դնում:

«Քաղաքում մարդիկ անհանգիստ էին, ով ինչպես կարողանում ընտանիքին, երեխաներին քաղաքից դուրս էր բերում: Բոլորը հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում, զինվորներ ջան ո՞ւր եք գնում: Ճիշտ է, այդ պահին մենք էլ անհանգիստ էինք, բայց ամեն կերպ փորձում էինք այդ մարդկանց հանգստացնել, վստահեցնել, որ ամեն ինչ լավ է, մենք իրենց կողքին ենք… Մեզ մոտ ոչ հեռախոս կար, ոչ ժամացույց, ամեն ինչ զորամասում էինք թողել: Մոտավոր կռահում էինք՝ որ ժամին ինչ տեղի ունեցավ», - նկատեց մեր զրուցակիցը:

Մերօրյա հերոսն այսօր կատակում է՝ ապրիլյան երեկոներին չէին տարբերում ՝ երկնքում աստղե՞ր, թե՞ անօդաչու սարքեր էին, երկնքից թափվող «կարմիր կարկուտը», հատկապես գիշերները, «հորդառատ» էր:

Չի թաքցնում՝ 19-20 տարեկան տղայի համար պատերազմի միտքն անգամ վախենալու էր, ներքին վախը բոլորի մեջ կար, բայց դա ոչ-ոքին չխանգարեց խիզախելու ու հաղթանակի համը զգալու:

«Այնտեղ տղաներով զրուցելու ժամանակ բոլորս էլ մեր զգացածը, մեր մտքինը ասում էինք: Ով հիմա կասի, որ թեկուզ մի պահ չի վախեցել, ես իր հետ համառ կռվի կբռնվեմ: Ոչինչ չունեմ ասելու, եղել են մարդիկ, ովքեր իրենց վիրավոր կամ զոհված ընկերոջը թողել են մարտի դաշտում ու փախել, բայց հակառակն էլ շատ է եղել՝ երբ սեփական կյանքի ու առողջության գնով են փրկել վիրավոր ընկերոջը: Ճիշտը դա է, տղամարդկությունը դա է: Մենք կռվել ենք ոչ միայն մեր հողի, այլև՝ մեր ու մեր հարազատների կյանքի համար: Մեր մեջի համառ ուժը, հայի ոգին չի թողել, որ վախ ասածը գլուխ բարձրացնի ու խանգարի: Վստահ կարող եմ ասել՝ ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորիս մտքինը մեկն էր՝ վերջացնել այս պատերազմը, ու ղեկավարներն ի վերջո այս հարցին առավել հանգիստ պայմաններում վերջնական լուծում տան», - ընդգծեց նա:

Կրտսեր սերժանտը վիրավորվել է ապրիլյան պատերազմի 21-րդ օրը՝ մասնակցելով Մարտակերտի, Մատաղիսի ու Թալիշի մարտերին, ինժեներական աշխատանքներին:

«Ամսի 21-ին Թալիշի պոստերում էինք, ականապատում էինք, որպեսզի տղաները հանգիստ դիրքավորվեն: Սովորաբար, ըստ երկկողմ համաձայնագրի, երկու կողմերում էլ աշխատանքներ էին տարվում: Բայց այդ օրն իրենցից աշխատող չկար, չէին երևում: Շատ բարձր միացրել էին իրենց ազգային երաժշտությունը, ինչը մեզ համար տհաճ էր… Ինչևէ, գնում էի արկղից ականները վերցնելու, որպեսզի աշխատանքս կատարեմ: Կողքիս տանկի խրամատ կար, որը շրջանցելու դեպքում բավական ժամանակ էի կորցնելու: Հրամանատարին խնդրեցի՝ թույլ տա ականադաշտի միջով գնամ: Տեղանքն անգիր գիտեի, ասացի, որ շատ ուշադիր կլինեմ: Ասեց՝ խնդրում եմ, տղես, շատ զգույշ: Ականադաշտից անվնաս դուրս եկա, բայց չգիտեի, որ առանձին ական կա դրված, որը փշերով, կանաչներով ծածկված էր ու բոլորովին աննկատ: Աջ կողմումս կրակոց լսվեց, ինչից շեղվելով ձախ ոտքս դրեցի չերևացող ականի վրա», - մեկ տարվա հեռավորությունից փոխանցելով սարսափելի օրերը՝ պատմեց Նորայրը:

Այսօրվա պես ամեն մի ակնթարթը հիշում է. ընկերները կարծեցին՝ զոհվել է, տղաներից մեկն էլ ամբողջ ուժով գոռաց… Անտեսելով սեփական ցավը՝ ձախ ձեռքը բարձրացրեց ու հասկացրեց՝ ամեն ինչ նորմալ է: Այնինչ, 19-ամյա երիատասարդը կորցրել էր ստորին ձախ վերջույթը:

«Առաջինն ինձ մոտեցավ հրամանատարս, ում մի ոտքը ևս կտրված է: Փորձեց սիրտ տալ՝ ասելով՝ տղես, մի վախեցիր, ամեն ինչ նորմալ է, փոքրիկ վնասվածք է, կանցնի: Ես լիովին գիտակցում էի, թե ինչ է կատարվել, ասում էի՝ հասկանում եմ, գիտեմ, որ պետք է ոտքս կտրեն, միակ ցանկությունս այն է՝ ծունկս պահպանվի, որ կարողանամ պրոթեզով քայլել: Հատ-հատ հիշում եմ կողքիս գտնվող բոլոր տղաների դեմքերի արտահայտությունները, ձայները: Հայաստանից եկած մի հրամանատար կար, իմ ձեռքը գցեց իր ուսին ու սկսեց խոսեցնել, որ հանկարծ չուշաթափվեմ: Կողքինիս ասում էր՝ աչքերը փակի, որ չտեսնի: Ես վստահեցնում էի, որ չեմ նայի, քանի որ գիտեմ՝ այդ տեսարանը հոգեկան մեծ ճնշում կգործի իմ հետագա կյանքի վրա», - խոստավանեց նա:

Անբացատրելի ու անհասկանալի է, թե նոր կյանք մտած երիտասարդներն ինչպես են արիանում ու անտեսում հոգեկան ու ֆիզիկական ցավը, ինչպե՞ս աչքերում, անգամ ձևի համար, արցունքներ չեն հայտնվում: Նորայրն այսօր մի քիչ էլ հպարտությամբ է փաստում՝ չի արտասվել ո՛չ ճանապարհին, ո՛չ հիվանդանոցում, ո՛չ էլ հետագայում:

«Նախ, սկզբում վերքս տաք էր, ոչ մի ցավ չէի զգում, հետագայում ցավն ավելի սաստկացավ: Ինձ իջեցնելու ճանապարհին անգամ անեկդոտներ եմ պատմել: Հիմա չեմ հասկանում՝ ինչո՞ւ էի ինձ այդպես պահում: Գուցե ինքս ի՞նձ էի տրամադրում… Բոլորին միայն մեկ բան էի ասում. տանն ունեմ առաջին կարգի հաշմանդամ քույր, ես էլ հաշմանդամ դարձա: Ի՞նչ կանի իմ խեղճ ծնողը, ինչո՞ւ է Աստված իմ խեղճ ընտանիքին այսպես դատապարտել (լռում է՝ հեղ.)… Գիտեք, այդ ժամանակ սխալ էի մտածում, ես հաշմանդամ չդարձա: Թեկուզ մեկ ու կես ոտքով, բայց քայլում եմ այնպես, ինչպես նախկինում: Ամեն ինչ անցել ու գնացել է, սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը, ովքեր երկրին անպիտան են», - վստահեցրեց հերոսը:

Սերժանտի վիրավոր ոտքը Մարտակերտի հոսպիտալում անմիջապես ամպուտացրին: Գիտակցության գալուց հետո տեղափոխեցին Ստեփանակերտ: Ապրիլի 27-ին էլ տեղափոխվեց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ապրիլի 4-ից սկսած՝ հաճախակի է կապ հաստատել ընտանիքի հետ, սակայն թաքցրել է գտնվելու վայրը: Միշտ ասել է՝ զորամասում, մեր վաշտում եմ:

«Երբ ինձ հոսպիտալ էին տեղափոխում, շտապօգնության վարորդին Էջմիածնի ընկերոջս ու քեռուս հեռախոսահամարները տվեցի, որպեսզի տեղեկացնի՝ ինչ է եղել: Ընկերս ընտանիքիս անդամներին չէր ճանաչում, տան տեղն էլ չգիտեր: Առավոտյան հոսպիտալ զանգ եկավ, ասացին, որ իմ հարազատներն են եկել: Բժշկուհիներից մեկն ասաց, որ չեն կարող ներս թողնել: Սկսեցի հետները կռիվ անել, ասել՝ հարյուրավոր կիլոմետրեր են անցել, եկել, ո՞նց կարող եք չթողնել: Բոլորին, թեկուզ 5 րոպեով, հատ-հատ ներս կթողնեք, տեսնեմ», - ծիծաղելով մանրամասնեց Նորայրը:

Ստեփանակերտի հոսպիտալում առաջին այցելուները ծնողներն էին: Երևանի Մուրացանի հոսպիտալի 5-րդ հիվանդասենյակն էլ, որտեղ կողք-կողքի պառկած էին Դավիթը, Արմանն ու Նորայրը, այցելուների պակաս չուներ: Ու այսօր այս տղաներն իսկական ընկերություն են ձևավորել, Նորայր Զախարյանի ու Արման Ավիտիսյանի հարաբերություններն էլ նման են երկու եղբայրների հարաբերությունների՝ միշտ իրար հետ, միշտ միմյանց կողքի:

«Երբ մայր ներս մտավ, ասացի՝ հո՛պ, չենք լացում, միայն Աստծուց շնորհակալություն ենք հայտնում, որ այսպես ենք պրծել: Դե, այդ ժամանակ այսպես պրծնելն ուղղակի աչքալուսանք էր: Կցանկանայի, մեր բոլոր զոհված տղաները, թեկուզ ինձ պես, թեկուզ երկու ձեռք, երկու ոտք կորցնեին, բայց իրենց ծնողների կողքին լինեին, ինչպես ես եմ հիմա իմ ծնողի կողքին… Երբ մայրս դուրս եկավ, հայրս ներս մտավ: Այ, նրան լռեցնել չկարողացա. մի կուշտ լացեց», - նշեց նա:

Ֆիզիկական ցավ ապրած մարդկանց այդ մասին միշտ սպիներն են հիշեցնում, հոգեկան ցավն էլ միայն շրջապատն է թեթևացնում: Նորայրի դեպքում այս երկուսը միախառնված է, բայց նա կարողանում է երկուսից էլ թոթափվել՝ սիրո, հոգատարության ու սեփական պատասխանատվության շնորհիվ: Ապրել է ու ապրում է՝ ապրեցնելու նպատակով, հայրենիքին, ժողովրդին, ծնողներին ապրեցնելու:

«Մարդը պետք է հոգեպես ավելի ուժեղ լինի, քան ֆիզիկապես: Չէ՞ որ կյանքում այնպիսի էլեմենտներ կան, որ կարող են մեր հոգեկան աշխարհի վրա շատ ծանր հետևանքներ թողնել: Կարծում եմ՝ ընկերներս էլ կփաստեն, որ ես հոգեբանորեն շատ ուժեղ եմ: Թեկուզ այդ վիճակում, ոչ մի վայրկյան կյանքից չեմ հիասթափվել, մտածել եմ հաղթահարելու մասին: Եղածը եղած է, ոչինչ չեմ կարող փոխել: Փորձել եմ իմ մեջ հաղթահարել այս մեծ ցավը, որ ընտանիքս չընկճվի… Կյանքը քաղցր բան է», - վստահեցրեց պատերազմը սեփական աչքերով տեսած զինվորը:

Թեև նրա ու իրեն բախտակից մարտընկերների զինվորական գրքույկներում նշված է՝ նախարարի հրամանով ազատել զինապարտությունից, բայց մեկ է, ապրիլյան հերոսը վստահեցնում է՝ անհրաժեշտության դեպքում հնարավորության սահմաններում տղերքի կողքին է լինելու… Ծառայությունից երբեք չի խուսափել, ավելին՝ ի սկզբանե ցանկացել է հենց Արցախում լինել: Վիրավոր ժամանակ էլ միայն մեկ բան էր մտածում՝ վաշտի հրամանատարի հույսերը չարդարացրեց: Ինքն իրեն մեղադրում էր՝ մտածելով, որ գոնե բոլոր աշխատանքներն ավարտեր, նոր վիրավորվեր:

«Ընդունված է՝ զինվոր ճանապարհողները միշտ հույս են ունենում, որ իրենց զավակը Արցախ չի ընկնի: Ինձ էլ էին այդպես ասում, բայց ես միշտ կռվում էի, հակադարձում, որ ուզում եմ անպայման Արցախ գնալ: Շատ էի ուզում տեսնել իսկական զինվորական կյանքը, որպեսզի վերադարձից հետո պատմելու բան ունենայի: Թեև ընդամենը 9 ամիս ծառայեցի, բայց, կարծում եմ, պատմելու շատ բան տեսա…Իսկական ծառայությունը պոստերում է՝ լինի դա Արցախի, Տավուշի, թե Նախիջևանի սահմանը: Բարեբախտաբար, թե ցավոք սրտի, ես Արցախ քաշեցի: Սկզբում Էջմիածնի ուսումնական գումարտակում էի, հետո Մարտակերտի լեռնահրաձգային դիվիզիա տեղափոխեցին: Չէի հարմարվում, ուզում էի Մատաղիսի կամ Մարտակերտի դիրքապահ զորամաս տեղափոխվել: Պատրաստվում էի հետագայում պայմանագիր կնքել և երկու տարի ավել ծառայել: Չստացվեց…», - ափսոսում է նա:

«Զոհված զինվորի ընտանիքներին պետք չէր այս հպարտությունը», - վստահեցնում է ապրիլյան հերոսն ու պարզաբանում.

«Իրենց համար առավել մեծ ու անգնահատելի արժեք կլիներ, եթե իրենց որդիները իրենց կողքին լինեին: Ինձ համար էլ ավելի մեծ գնահատական կլիներ այն, որ ես հիմա դիրքերում լինեի, վաշտիս տղաների կողքին: Բայց հիմա այս ամենը հաղթահարելու ժամանակն է: Չպետք է այն ձեռքիս զենք դարձնեմ ու սպասեմ, որ ուրիշներն աշխատեն, ինձ պահեն: Ո՛չ, պետք է աշխատեմ ու ապացուցեմ՝ կարող եմ անել ամեն բան, նույնիսկ՝ անհնարինը»:

Ծնունդով գավառցի կրտսեր սերժանտը տեղի Գյուղատնտեսական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող է, մեկ ամսից պատրաստվում է ավարտական քննություններին: Ի դեպ, հերոսը փոքր-ինչ ամոթխած խոստովանեց՝ կյանքում առաջին անգամ սիրահարվել է: Արդեն իսկ մտածում է ընտանիք կազմելու մասին.

«Մեր սերունդը այնքան թույն է ուտում ու շնչում, որ երևի 60 տարին չի անցկացնի: Շատ եմ ուզում շուտ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, որ ընտանիքիս այս ցավը ինչ-որ կերպ ամոքվի… Ունեմ սիրած աղջիկ, նրան մինչև բանակ գնալս եմ ճանաչել, բայց վերադարձից հետո միջոցառման ժամանակ տեսա ու հասկացա՝ սիրահարված եմ: Նրա հետ դեռ չենք շփվում, չգիտեմ՝ ինչպես կարձագանքի: Քյավառցի աղջիկ է»:

Սահմանին կանգնած տղաները հերոսանում են հանուն հայրենիքի ու նրանց առաջին հերթին հենց հայրենիքը պետք է գնահատի: Մոռացության տալ նրանց՝ նշանակում է՝ կոտրել վաղվա մարտական, հերոսական ոգին:

«Միայն Գեղարքունիքի մարզային, Գավառի ոստիկանությունն է աջակցություն ցուցաբերել: Պաշտպանության նախարարությունից կամ պետական այլ հիմնարկներից որևէ աջակցություն չի եղել: Պետական պարգև էլ չունեմ, բայց դա իրենց լինի, կարևորը՝ մեզ նորմալ պրոթեզներ տան, նորմալ քայլենք, հերիք է… Չեմ ասում, թե դժգոհ եմ, բայց գտնում եմ, որ կարող էին որևէ կերպ օգտակար լինել: Ավարտելուց հետո պատրաստվում եմ աշխատանքի հարցով մարզպետարան դիմել, տեսնենք՝ ինչ կասեն», - անկեղծացավ նա:

Հերթական զորակոչին ընդառաջ՝ ապրիլյան հերոսն այսօր իր խոսքը ապագա զինվորին է ուղղում: Ցանկությունները հակասական են, բայց գլխավոր մաղթանքը մեկն է՝ վերադառնան այնպես, ինչպես գնացել են:

«Ունեմ ընկերներ, ովքեր շուտով բանակ են գնալու: Միևնույն ժամանակ և՛ ուզում, և՛ չեմ ուզում, որ իրենք Ղարաբաղում ծառայեն: Ծառայության իրական իմաստը հենց այնտեղ կհասկանան, բայց չեմ ուզում տեսնեն այն, ինչը մենք տեսանք: Իրենց ընտանիքներին համբերություն եմ մաղթում, թող ուժեղ լինեն ու իմանան՝ մեծ հպարտություն է տղա ունենալն ու նրան բանակ ուղարկելը: Թող մեր մայրերն իրենց որդիներին ո՛չ ճանապարհելուց, ո՛չ էլ դիմավորելուց չլացեն: Հերիք է ունենանք զոհված հերոսներ: Թող լինեն ողջ և առողջ, մեր կողքին… Խոնարհվում եմ մեր բոլոր զոհված տղաների շիրիմներին, դուք միշտ կաք ու կմնաք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց մերօրյա հերոսը:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ