17/05/2017 11:06
Էրդողանամետ խումբն ԱՄՆ-ում հարձակվել է հայ, քուրդ և եզդի ցուցարարների վրա (Տեսանյութեր, լուսանկար)
Այսօր Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան նստավայրի հարևանությամբ Էրդողանամետ խումբը հարձակվել է հայ, քուրդ և եզդի ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի կապակցությամբ:
Թուրքերը հարձակվել են ցուցարարների վրա և նրանց դաժան ծեծի ենթարկել:
Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է միջադեպի մի քանի տեսանյութ: