Սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը. ապրիլյան հերոս Նորայր Զախարյան

17/05/2017 19:40

Սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը. ապրիլյան հերոս Նորայր Զախարյան

Ցավը, զարմանքն ու հպարտությունը մեկտեղվում են, երբ զրուցում ես 18-20-ամյա այն տղաների հետ, ովքեր նախորդ տարվա ապրիլին կյանքի, առողջության գնով երկիր պաշտպանեցին: Այն, ինչ նրանք տեսան, ապրեցին ու զգացին այդ տարիքում, շատերն իրենց մի քանի տասնամյակներում անգամ անզոր են ապրել:

Մարտակերտի լեռնահրաձգային դիվիզիայի կրտսեր սերժանտ Նորայր Զախարյանը վերհիշում է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը զորամասում հանգիստ քնած էր ու պատկերացում անգամ չուներ, որ ժամեր անց իսկական պատերազմ կարող է սկսվել:

«Գիշերվա ժամը 4-5-ին զորամասի պատուհանները սկսեցին դղրդալ արկերի պայթյուններից: Ամբողջ անձնակազմն անմիջապես արթնացավ, պայմանագրայիններն արդեն իսկ այդտեղ էին: Վաշտի հերթապահին հարցրեցի` ի՞նչ է կատարվում, հստակ չգիտեր, միայն ասաց, որ քաղաքի վրա են կրակում», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց նա:

19-ը դեռ նոր բոլորած երիտասարդները թեև ներքուստ խուճապ են զգում, բայց վայրկյանների ընթացքում իրենց հավաքում են, զգոնանում: «Վեր կաց» հրամանն այս անգամ հնչում է ոչ թե սովորական 6:30-ին, այլ առավել շուտ` ազդարարելով` ինչ-որ բան այն չէ:

«Ժամը 5:30 արդեն բոլորս արթուն էինք: Մեզ ասացին, որ գնանք թաքստոցներ, որպեսզի հանկարծ չվնասվենք: 6:30-ի հատվածում զորամասից դուրս եկանք, գնացինք զինտեխնիկան վերցնելու և դիրքեր բարձրանալու», - մանրամասնեց նա:

Նորայրն ու իր վաշտի տղաները դիրքապահներ չեն, նրանց առաքելությունը չեզոք գոտում է իրականանում. սակրավորը պաշտպանողական կամ հարձակողական բնույթի ռազմական գործողությունների ինժեներական ապահովողն է: Այս անգամ էլ գաղտնի ականապատման գնացին՝ այսկերպ կանխելով թշնամու առաջխաղացումը:

Բարձրանալիս նկատեցին՝ մարտակերտցիները դրսում էին, դիմավորում էին զինվորական ամեն մի մեքենայի, հարցուփորձ անում, օրհնում ու ճամփու դնում:

«Քաղաքում մարդիկ անհանգիստ էին, ով ինչպես կարողանում ընտանիքին, երեխաներին քաղաքից դուրս էր բերում: Բոլորը հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում, զինվորներ ջան ո՞ւր եք գնում: Ճիշտ է, այդ պահին մենք էլ անհանգիստ էինք, բայց ամեն կերպ փորձում էինք այդ մարդկանց հանգստացնել, վստահեցնել, որ ամեն ինչ լավ է, մենք իրենց կողքին ենք… Մեզ մոտ ոչ հեռախոս կար, ոչ ժամացույց, ամեն ինչ զորամասում էինք թողել: Մոտավոր կռահում էինք՝ որ ժամին ինչ տեղի ունեցավ», - նկատեց մեր զրուցակիցը:

Մերօրյա հերոսն այսօր կատակում է՝ ապրիլյան երեկոներին չէին տարբերում ՝ երկնքում աստղե՞ր, թե՞ անօդաչու սարքեր էին, երկնքից թափվող «կարմիր կարկուտը», հատկապես գիշերները, «հորդառատ» էր:

Չի թաքցնում՝ 19-20 տարեկան տղայի համար պատերազմի միտքն անգամ վախենալու էր, ներքին վախը բոլորի մեջ կար, բայց դա ոչ-ոքին չխանգարեց խիզախելու ու հաղթանակի համը զգալու:

«Այնտեղ տղաներով զրուցելու ժամանակ բոլորս էլ մեր զգացածը, մեր մտքինը ասում էինք: Ով հիմա կասի, որ թեկուզ մի պահ չի վախեցել, ես իր հետ համառ կռվի կբռնվեմ: Ոչինչ չունեմ ասելու, եղել են մարդիկ, ովքեր իրենց վիրավոր կամ զոհված ընկերոջը թողել են մարտի դաշտում ու փախել, բայց հակառակն էլ շատ է եղել՝ երբ սեփական կյանքի ու առողջության գնով են փրկել վիրավոր ընկերոջը: Ճիշտը դա է, տղամարդկությունը դա է: Մենք կռվել ենք ոչ միայն մեր հողի, այլև՝ մեր ու մեր հարազատների կյանքի համար: Մեր մեջի համառ ուժը, հայի ոգին չի թողել, որ վախ ասածը գլուխ բարձրացնի ու խանգարի: Վստահ կարող եմ ասել՝ ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորիս մտքինը մեկն էր՝ վերջացնել այս պատերազմը, ու ղեկավարներն ի վերջո այս հարցին առավել հանգիստ պայմաններում վերջնական լուծում տան», - ընդգծեց նա:

Կրտսեր սերժանտը վիրավորվել է ապրիլյան պատերազմի 21-րդ օրը՝ մասնակցելով Մարտակերտի, Մատաղիսի ու Թալիշի մարտերին, ինժեներական աշխատանքներին:

«Ամսի 21-ին Թալիշի պոստերում էինք, ականապատում էինք, որպեսզի տղաները հանգիստ դիրքավորվեն: Սովորաբար, ըստ երկկողմ համաձայնագրի, երկու կողմերում էլ աշխատանքներ էին տարվում: Բայց այդ օրն իրենցից աշխատող չկար, չէին երևում: Շատ բարձր միացրել էին իրենց ազգային երաժշտությունը, ինչը մեզ համար տհաճ էր… Ինչևէ, գնում էի արկղից ականները վերցնելու, որպեսզի աշխատանքս կատարեմ: Կողքիս տանկի խրամատ կար, որը շրջանցելու դեպքում բավական ժամանակ էի կորցնելու: Հրամանատարին խնդրեցի՝ թույլ տա ականադաշտի միջով գնամ: Տեղանքն անգիր գիտեի, ասացի, որ շատ ուշադիր կլինեմ: Ասեց՝ խնդրում եմ, տղես, շատ զգույշ: Ականադաշտից անվնաս դուրս եկա, բայց չգիտեի, որ առանձին ական կա դրված, որը փշերով, կանաչներով ծածկված էր ու բոլորովին աննկատ: Աջ կողմումս կրակոց լսվեց, ինչից շեղվելով ձախ ոտքս դրեցի չերևացող ականի վրա», - մեկ տարվա հեռավորությունից փոխանցելով սարսափելի օրերը՝ պատմեց Նորայրը:

Այսօրվա պես ամեն մի ակնթարթը հիշում է. ընկերները կարծեցին՝ զոհվել է, տղաներից մեկն էլ ամբողջ ուժով գոռաց… Անտեսելով սեփական ցավը՝ ձախ ձեռքը բարձրացրեց ու հասկացրեց՝ ամեն ինչ նորմալ է: Այնինչ, 19-ամյա երիատասարդը կորցրել էր ստորին ձախ վերջույթը:

«Առաջինն ինձ մոտեցավ հրամանատարս, ում մի ոտքը ևս կտրված է: Փորձեց սիրտ տալ՝ ասելով՝ տղես, մի վախեցիր, ամեն ինչ նորմալ է, փոքրիկ վնասվածք է, կանցնի: Ես լիովին գիտակցում էի, թե ինչ է կատարվել, ասում էի՝ հասկանում եմ, գիտեմ, որ պետք է ոտքս կտրեն, միակ ցանկությունս այն է՝ ծունկս պահպանվի, որ կարողանամ պրոթեզով քայլել: Հատ-հատ հիշում եմ կողքիս գտնվող բոլոր տղաների դեմքերի արտահայտությունները, ձայները: Հայաստանից եկած մի հրամանատար կար, իմ ձեռքը գցեց իր ուսին ու սկսեց խոսեցնել, որ հանկարծ չուշաթափվեմ: Կողքինիս ասում էր՝ աչքերը փակի, որ չտեսնի: Ես վստահեցնում էի, որ չեմ նայի, քանի որ գիտեմ՝ այդ տեսարանը հոգեկան մեծ ճնշում կգործի իմ հետագա կյանքի վրա», - խոստավանեց նա:

Անբացատրելի ու անհասկանալի է, թե նոր կյանք մտած երիտասարդներն ինչպես են արիանում ու անտեսում հոգեկան ու ֆիզիկական ցավը, ինչպե՞ս աչքերում, անգամ ձևի համար, արցունքներ չեն հայտնվում: Նորայրն այսօր մի քիչ էլ հպարտությամբ է փաստում՝ չի արտասվել ո՛չ ճանապարհին, ո՛չ հիվանդանոցում, ո՛չ էլ հետագայում:

«Նախ, սկզբում վերքս տաք էր, ոչ մի ցավ չէի զգում, հետագայում ցավն ավելի սաստկացավ: Ինձ իջեցնելու ճանապարհին անգամ անեկդոտներ եմ պատմել: Հիմա չեմ հասկանում՝ ինչո՞ւ էի ինձ այդպես պահում: Գուցե ինքս ի՞նձ էի տրամադրում… Բոլորին միայն մեկ բան էի ասում. տանն ունեմ առաջին կարգի հաշմանդամ քույր, ես էլ հաշմանդամ դարձա: Ի՞նչ կանի իմ խեղճ ծնողը, ինչո՞ւ է Աստված իմ խեղճ ընտանիքին այսպես դատապարտել (լռում է՝ հեղ.)… Գիտեք, այդ ժամանակ սխալ էի մտածում, ես հաշմանդամ չդարձա: Թեկուզ մեկ ու կես ոտքով, բայց քայլում եմ այնպես, ինչպես նախկինում: Ամեն ինչ անցել ու գնացել է, սա իմ ոտքն է, ու ես այդ ոտքով առավել ամուր եմ կանգնած իմ հողի վրա, քան երկու ոտք ունեցող շատերը, ովքեր երկրին անպիտան են», - վստահեցրեց հերոսը:

Սերժանտի վիրավոր ոտքը Մարտակերտի հոսպիտալում անմիջապես ամպուտացրին: Գիտակցության գալուց հետո տեղափոխեցին Ստեփանակերտ: Ապրիլի 27-ին էլ տեղափոխվեց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ապրիլի 4-ից սկսած՝ հաճախակի է կապ հաստատել ընտանիքի հետ, սակայն թաքցրել է գտնվելու վայրը: Միշտ ասել է՝ զորամասում, մեր վաշտում եմ:

«Երբ ինձ հոսպիտալ էին տեղափոխում, շտապօգնության վարորդին Էջմիածնի ընկերոջս ու քեռուս հեռախոսահամարները տվեցի, որպեսզի տեղեկացնի՝ ինչ է եղել: Ընկերս ընտանիքիս անդամներին չէր ճանաչում, տան տեղն էլ չգիտեր: Առավոտյան հոսպիտալ զանգ եկավ, ասացին, որ իմ հարազատներն են եկել: Բժշկուհիներից մեկն ասաց, որ չեն կարող ներս թողնել: Սկսեցի հետները կռիվ անել, ասել՝ հարյուրավոր կիլոմետրեր են անցել, եկել, ո՞նց կարող եք չթողնել: Բոլորին, թեկուզ 5 րոպեով, հատ-հատ ներս կթողնեք, տեսնեմ», - ծիծաղելով մանրամասնեց Նորայրը:

Ստեփանակերտի հոսպիտալում առաջին այցելուները ծնողներն էին: Երևանի Մուրացանի հոսպիտալի 5-րդ հիվանդասենյակն էլ, որտեղ կողք-կողքի պառկած էին Դավիթը, Արմանն ու Նորայրը, այցելուների պակաս չուներ: Ու այսօր այս տղաներն իսկական ընկերություն են ձևավորել, Նորայր Զախարյանի ու Արման Ավիտիսյանի հարաբերություններն էլ նման են երկու եղբայրների հարաբերությունների՝ միշտ իրար հետ, միշտ միմյանց կողքի:

«Երբ մայր ներս մտավ, ասացի՝ հո՛պ, չենք լացում, միայն Աստծուց շնորհակալություն ենք հայտնում, որ այսպես ենք պրծել: Դե, այդ ժամանակ այսպես պրծնելն ուղղակի աչքալուսանք էր: Կցանկանայի, մեր բոլոր զոհված տղաները, թեկուզ ինձ պես, թեկուզ երկու ձեռք, երկու ոտք կորցնեին, բայց իրենց ծնողների կողքին լինեին, ինչպես ես եմ հիմա իմ ծնողի կողքին… Երբ մայրս դուրս եկավ, հայրս ներս մտավ: Այ, նրան լռեցնել չկարողացա. մի կուշտ լացեց», - նշեց նա:

Ֆիզիկական ցավ ապրած մարդկանց այդ մասին միշտ սպիներն են հիշեցնում, հոգեկան ցավն էլ միայն շրջապատն է թեթևացնում: Նորայրի դեպքում այս երկուսը միախառնված է, բայց նա կարողանում է երկուսից էլ թոթափվել՝ սիրո, հոգատարության ու սեփական պատասխանատվության շնորհիվ: Ապրել է ու ապրում է՝ ապրեցնելու նպատակով, հայրենիքին, ժողովրդին, ծնողներին ապրեցնելու:

«Մարդը պետք է հոգեպես ավելի ուժեղ լինի, քան ֆիզիկապես: Չէ՞ որ կյանքում այնպիսի էլեմենտներ կան, որ կարող են մեր հոգեկան աշխարհի վրա շատ ծանր հետևանքներ թողնել: Կարծում եմ՝ ընկերներս էլ կփաստեն, որ ես հոգեբանորեն շատ ուժեղ եմ: Թեկուզ այդ վիճակում, ոչ մի վայրկյան կյանքից չեմ հիասթափվել, մտածել եմ հաղթահարելու մասին: Եղածը եղած է, ոչինչ չեմ կարող փոխել: Փորձել եմ իմ մեջ հաղթահարել այս մեծ ցավը, որ ընտանիքս չընկճվի… Կյանքը քաղցր բան է», - վստահեցրեց պատերազմը սեփական աչքերով տեսած զինվորը:

Թեև նրա ու իրեն բախտակից մարտընկերների զինվորական գրքույկներում նշված է՝ նախարարի հրամանով ազատել զինապարտությունից, բայց մեկ է, ապրիլյան հերոսը վստահեցնում է՝ անհրաժեշտության դեպքում հնարավորության սահմաններում տղերքի կողքին է լինելու… Ծառայությունից երբեք չի խուսափել, ավելին՝ ի սկզբանե ցանկացել է հենց Արցախում լինել: Վիրավոր ժամանակ էլ միայն մեկ բան էր մտածում՝ վաշտի հրամանատարի հույսերը չարդարացրեց: Ինքն իրեն մեղադրում էր՝ մտածելով, որ գոնե բոլոր աշխատանքներն ավարտեր, նոր վիրավորվեր:

«Ընդունված է՝ զինվոր ճանապարհողները միշտ հույս են ունենում, որ իրենց զավակը Արցախ չի ընկնի: Ինձ էլ էին այդպես ասում, բայց ես միշտ կռվում էի, հակադարձում, որ ուզում եմ անպայման Արցախ գնալ: Շատ էի ուզում տեսնել իսկական զինվորական կյանքը, որպեսզի վերադարձից հետո պատմելու բան ունենայի: Թեև ընդամենը 9 ամիս ծառայեցի, բայց, կարծում եմ, պատմելու շատ բան տեսա…Իսկական ծառայությունը պոստերում է՝ լինի դա Արցախի, Տավուշի, թե Նախիջևանի սահմանը: Բարեբախտաբար, թե ցավոք սրտի, ես Արցախ քաշեցի: Սկզբում Էջմիածնի ուսումնական գումարտակում էի, հետո Մարտակերտի լեռնահրաձգային դիվիզիա տեղափոխեցին: Չէի հարմարվում, ուզում էի Մատաղիսի կամ Մարտակերտի դիրքապահ զորամաս տեղափոխվել: Պատրաստվում էի հետագայում պայմանագիր կնքել և երկու տարի ավել ծառայել: Չստացվեց…», - ափսոսում է նա:

«Զոհված զինվորի ընտանիքներին պետք չէր այս հպարտությունը», - վստահեցնում է ապրիլյան հերոսն ու պարզաբանում.

«Իրենց համար առավել մեծ ու անգնահատելի արժեք կլիներ, եթե իրենց որդիները իրենց կողքին լինեին: Ինձ համար էլ ավելի մեծ գնահատական կլիներ այն, որ ես հիմա դիրքերում լինեի, վաշտիս տղաների կողքին: Բայց հիմա այս ամենը հաղթահարելու ժամանակն է: Չպետք է այն ձեռքիս զենք դարձնեմ ու սպասեմ, որ ուրիշներն աշխատեն, ինձ պահեն: Ո՛չ, պետք է աշխատեմ ու ապացուցեմ՝ կարող եմ անել ամեն բան, նույնիսկ՝ անհնարինը»:

Ծնունդով գավառցի կրտսեր սերժանտը տեղի Գյուղատնտեսական քոլեջի 4-րդ կուրսի ուսանող է, մեկ ամսից պատրաստվում է ավարտական քննություններին: Ի դեպ, հերոսը փոքր-ինչ ամոթխած խոստովանեց՝ կյանքում առաջին անգամ սիրահարվել է: Արդեն իսկ մտածում է ընտանիք կազմելու մասին.

«Մեր սերունդը այնքան թույն է ուտում ու շնչում, որ երևի 60 տարին չի անցկացնի: Շատ եմ ուզում շուտ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, որ ընտանիքիս այս ցավը ինչ-որ կերպ ամոքվի… Ունեմ սիրած աղջիկ, նրան մինչև բանակ գնալս եմ ճանաչել, բայց վերադարձից հետո միջոցառման ժամանակ տեսա ու հասկացա՝ սիրահարված եմ: Նրա հետ դեռ չենք շփվում, չգիտեմ՝ ինչպես կարձագանքի: Քյավառցի աղջիկ է»:

Սահմանին կանգնած տղաները հերոսանում են հանուն հայրենիքի ու նրանց առաջին հերթին հենց հայրենիքը պետք է գնահատի: Մոռացության տալ նրանց՝ նշանակում է՝ կոտրել վաղվա մարտական, հերոսական ոգին:

«Միայն Գեղարքունիքի մարզային, Գավառի ոստիկանությունն է աջակցություն ցուցաբերել: Պաշտպանության նախարարությունից կամ պետական այլ հիմնարկներից որևէ աջակցություն չի եղել: Պետական պարգև էլ չունեմ, բայց դա իրենց լինի, կարևորը՝ մեզ նորմալ պրոթեզներ տան, նորմալ քայլենք, հերիք է… Չեմ ասում, թե դժգոհ եմ, բայց գտնում եմ, որ կարող էին որևէ կերպ օգտակար լինել: Ավարտելուց հետո պատրաստվում եմ աշխատանքի հարցով մարզպետարան դիմել, տեսնենք՝ ինչ կասեն», - անկեղծացավ նա:

Հերթական զորակոչին ընդառաջ՝ ապրիլյան հերոսն այսօր իր խոսքը ապագա զինվորին է ուղղում: Ցանկությունները հակասական են, բայց գլխավոր մաղթանքը մեկն է՝ վերադառնան այնպես, ինչպես գնացել են:

«Ունեմ ընկերներ, ովքեր շուտով բանակ են գնալու: Միևնույն ժամանակ և՛ ուզում, և՛ չեմ ուզում, որ իրենք Ղարաբաղում ծառայեն: Ծառայության իրական իմաստը հենց այնտեղ կհասկանան, բայց չեմ ուզում տեսնեն այն, ինչը մենք տեսանք: Իրենց ընտանիքներին համբերություն եմ մաղթում, թող ուժեղ լինեն ու իմանան՝ մեծ հպարտություն է տղա ունենալն ու նրան բանակ ուղարկելը: Թող մեր մայրերն իրենց որդիներին ո՛չ ճանապարհելուց, ո՛չ էլ դիմավորելուց չլացեն: Հերիք է ունենանք զոհված հերոսներ: Թող լինեն ողջ և առողջ, մեր կողքին… Խոնարհվում եմ մեր բոլոր զոհված տղաների շիրիմներին, դուք միշտ կաք ու կմնաք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց մերօրյա հերոսը:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 13:17 Ըստ հաղորդման` ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն Այսօր, 13:09 «Ա-զա-տութ-յուն». Սեֆիլյանին և մյուսներին դատարաանում դիմավորեցին բացականչություններով Այսօր, 13:02 Արամ Համբարյանը Ներկայացուցչական պալատին ներկայացրել է Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների ծեծի տեսանյութը Այսօր, 12:55 Լապշինի գործով քննությունն ավարտվել է Այսօր, 12:50 Ճապոնիայում անհայտ անձը հրդեհել է գնացքի վագոնը Այսօր, 12:42 Հարցում. Ամերիկացիների 64 տոկոսը Ռուսաստանին համարում է թշնամի Այսօր, 12:35 Աթենքում պայթեցվել է Հունաստանի նախկին վարչապետի մեքենան Այսօր, 12:28 ՍԱՊԾ աշխատակազմը շաբաթօրյակը կկազմակերպի Նոր Վարագավանք վանական համալիրի տարածքում Այսօր, 12:26 Դատարանում ուժեղացված հսկողություն է. Մեկնարկում է Սեֆիլյանի և մյուսների դատավարությունը. Լուսանկարներ Այսօր, 12:20 ՄԻՊ-ին հասցեագրված բողոքի քննարկման ընթացակարգի արդյունքում դադարեցվել է քրեական հետապնդումը Այսօր, 12:12 Բուսաբանական այգու մոտակայքում քաղաքացուն վրաերթի են ենթարկել Այսօր, 12:07 Արցախում զբոսաշրջության դեմ բողոքելով` Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային ուշադրությունը բանակցություններին խոչընդոտող իրական խնդիրներից. Արցախի ԱԳՆ Այսօր, 12:00 Մոսուլի մոտ կոալիցիայի հարվածից 100 մարդ մահացել է, 36-ը՝ անհետ կորել Այսօր, 11:55 ՀՀԿ-ն հերքում է. Գայանե Սողոմոնյանը չի վերադարձել կուսակցություն Այսօր, 11:49 Քաղաքապետարանի թեժ գծին ստացված 254 ահազանգից 234-ը լուծում է ստացել Այսօր, 11:40 Բնապահպանության նախարարությունը կոչ է անում միանալ համապետական շաբաթօրյակին Այսօր, 11:33 13-ամյա երեխան կամրջից վայր է ընկել և մահացել. քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները Այսօր, 11:25 Brent տեսակի նավթի գինը մայիսի 15-ից հետո առաջին անգամ ցածր է 51 դոլարից Այսօր, 11:19 ԱՄՆ Դելավեր նահանգում ուղղաթիռ է կործանվել Այսօր, 11:10 Թրամփը Ռուսաստանը թվարկել է ՆԱՏՕ-ին սպառնացող վտանգների թվում Այսօր, 11:01 «Հաճույքով են գալիս աշխատանքի». Արծվաբերդի բանվորական ձեռնոցների արտադրամասը ընդարձակվում է, կստեղծվեն նոր աշխատատեղեր (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 10:56 «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը Մանջուկիչի հետ Այսօր, 10:47 Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը փակ կլինի Այսօր, 10:38 Մերկելն Էրդողանի հետ հանդիպմանը կոչ է արել ազատ արձակել գերմանացի լրագրող Յուջելին Այսօր, 10:25 Ձեզ է վստահվում պաշտպանել մեր պետական, կրթական ու գիտական սահմանները. Արա Բաբլոյանը շնորհավորել է շրջանավարտներին Այսօր, 10:19 Մեր պետությունը մեծ հույսեր է կապում նոր սերնդի հետ. Տարոն Մարգարյան Այսօր, 10:13 Դավիթ Տոնոյանը Մեքսիկայում մասնակցել է ՄԱԿ-ի Գլոբալ պլատֆորմին Այսօր, 10:05 Նոր ճանապարհի մեկնարկը տրված է, դուք կյանք եք մտնում բարդ ժամանակաշրջանում. Լևոն Մկրտչյանը՝ շրջանավարտներին Այսօր, 09:58 Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և մաքսային բրոքերական ՍՊԸ-ի տնօրենը Այսօր, 09:53 Դոն Պիպոյի ու Վստրեչի Ապերի մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանևսկոն է. ՉԻ Այսօր, 09:45 Շարմազանովին դուր չի գալիս Արփինե Հովհաննիսյանի չափազանց մեծ ակտիվությունը. «Ժամանակ» Այսօր, 09:41 Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի օրն, հնարավոր է, փոխվի. «Հրապարակ» Այսօր, 09:37 Կերիտասարդացվի դեսպանների կազմը. «Փաստ» Այսօր, 09:33 Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի. «Ժամանակ» Այսօր, 09:31 Տարոն Մարգարյանն այնքան է մեծամտացել, որ թքած ունենալով մայրաքաղաքի խնդիրների վրա՝ անցել է իշխանության բարիքները վայելելուն. «Ժողովուրդ» Այսօր, 09:25 Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական հուշագիրը մտահոգիչ է Հայաստանի համար. «Առավոտ» Այսօր, 09:20 Դոն Պիպոն Հայաստան է եկել որդու հարսանիքը կազմակերպելու համար. «Փաստ» Այսօր, 09:15 Ծառուկյանին «իրենցով անելու» բոլոր փորձերը ներիշխանական դաշտերից անհաջողության են մատնվել. «Ժամանակ» Այսօր, 09:10 ԱԺ աշխատակազմը կրճատվելու է 30-40 տոկոսով. «Հրապարակ» 25/05/2017 23:41 Սևանում առաջին նավագնացությունն իրականացվել է 19-րդ դարում. այսօր ծովագնացության միջազգային օրն է 25/05/2017 21:56 Պատգամավոր Կարեն Կարապետյանը ներկա է եղել ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստին 25/05/2017 21:51 Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար 25/05/2017 21:40 Կառավարության կազմում միայն մեկ փոփոխություն է եղել. Շարմազանով 25/05/2017 21:35 Մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում 25/05/2017 21:31 Վարդան Արամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար 25/05/2017 21:29 Վաչե Գաբրիելյանը վերանշանակվել է իր պաշտոնում 25/05/2017 21:22 Դավիթ Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար 25/05/2017 21:20 Վիգեն Սարգսյանը վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում 25/05/2017 20:51 Նոր Զելանդիայում առաջին անգամ հրթիռ են արձակել մասնավոր տիեզերակայանից 25/05/2017 20:40 Մելանյա Թրամփը, վերջապես, բռնել է ամուսնու ձեռքը. Լուսանկար 25/05/2017 20:37 Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ 25/05/2017 20:31 Եվրամիությունը և ԱՄՆ-ը պայմանավորվել են ակտիվացնել պայքարը ԻՊ-ի դեմ 25/05/2017 20:23 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Եվրամիության խնդիրը չէ, սակայն Բրյուսելը մտահոգված է 25/05/2017 20:20 Անցած 1 օրում արձանագրվել է 11 պատահար, 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել վնասվածքներ 25/05/2017 20:14 ԵՊԲՀ-ի տրամադրած կրթությունը պաշտոնապես ճանաչվեց նաև Հորդանանում 25/05/2017 20:02 ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչները Եվրախորհրդարանին տեղեկություններ են հայտնել ընտանեկան բռնության և լրատվամիջոցների ազատության մասին 25/05/2017 20:00 Անդրանիկ և Էլեն Հարությունյանները, Վահե Զիրոյանը և այլք՝ «Հեքիաթֆիլմ» կինոստուդիայի նոր մանկապատանեկան կինոկատակերգությունում 25/05/2017 19:52 Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել Եվրամիության հետ երկկողմ հարաբերություններում. Սերժ Սարգսյան 25/05/2017 19:41 Դեյվիդ Մըքալիսթեր. Արևելյան գործընկերության քաղաքականությունը զրոյական ընդհանուր հանրագումարային արդյունքով խաղ չէ 25/05/2017 19:32 Ունենք հսկայական անելիքներ. Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին 25/05/2017 19:26 Մըքալիսթեր. Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքով 25/05/2017 19:25 Ազատ Արցախի ազատ երկինքը ողջունում է ձեզ. Մեկնումը` Ստեփանակերտի օդանավակայանից (Տեսանյութ) 25/05/2017 19:17 Խուլիգանություն՝ Հրազդանի կիրճում, բռնություն է գործադրվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ. 2 անձ ձերբակալվել է 25/05/2017 19:14 «Լեոն»՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն (Տեսանյութ) 25/05/2017 19:08 Կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը․ Տարոն Մարգարյան 25/05/2017 18:57 Թրամփն ու Տուսկը չեն կարողացել համաձայնության հասնել առևտրի և էկոլոգիայի հարցերում 25/05/2017 18:45 «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակներում 2029 աղբանոցներից արդեն իսկ փակվել են 693-ը 25/05/2017 18:33 Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթեկությունը վերականգնված է 25/05/2017 18:23 Ռուսաստանն ու Իրանը կնքել են «նավթ՝ ապրանքի դիմաց» գործարքը 25/05/2017 18:11 Ինչպես է ոստիկանությունը վնասազերծում Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստող խմբին (Տեսանյութ) 25/05/2017 18:00 Մոլդովայում ձերբակալել են նախկին նախագահի որդուն 25/05/2017 17:54 Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում 25/05/2017 17:47 Հայաստանում է ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը 25/05/2017 17:39 Հովհաննես Նիկողոսյանը՝ ՀՀ նախագահի ռեֆերենտ 25/05/2017 17:30 Կառավարությունը հաստատել է ամառային զորակոչի անցկացման կարգը 25/05/2017 17:21 Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում առավելագույն կարճ ժամանակում ավտոմեքենաները բերել պատշաճ վիճակի 25/05/2017 17:10 Չինական ակումբները հարկ կվճարեն արտասահմանցի ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար 25/05/2017 17:06 ԱԺ պատգամավորները հարմարվում են նոր աշխատասենյակներին, իսկ Արփինե Հովհաննիսյանը հիմնովին վերանորոգում է աշխատասենյակը (Տեսանյութ) 25/05/2017 16:59 Քաղաքացին գետնանցումում ենթարկվել է ավազակային հարձակման. կասկածյալը ձերբակալվել է 25/05/2017 16:53 Կառավարության ընդունելությունների տունը, «Հայփոստը», «Հրազդան» մարզադաշտը վաճառքի կհանվեն 25/05/2017 16:49 Տուսկ. ԵՄ-ն և ԱՄՆ-ն միասնական դիրքորոշում չունեն Ռուսաստանի հարցում 25/05/2017 16:40 Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ 25/05/2017 16:32 Մանչեսթերում ահաբեկչությունից 23 տուժածի վիճակը ծայրահեղ է 25/05/2017 16:28 Կնվազեցվեն սողանքային աղետի ռիսկերն ու վնասները 25/05/2017 16:16 Զիդանը համոզում է Մորատային մնալ Մադրիդի «Ռեալում»՝ խոստանալով խաղային մեծ պրակտիկա 25/05/2017 16:05 Անասնաբուժության բնագավառում կիրականացվի արդյունավետ և հետևողական վերահսկողություն 25/05/2017 15:57 Մենք պետության կողմից ծառայությունների աճ կապահովենք, որովհետև դա մեր ձեռքում է. Դավիթ Հարությունյան 25/05/2017 15:49 Իրանը կշարունակի մեծացնել հրթիռային հզորությունը 25/05/2017 15:40 Մոսկվայում ԻՊ-ի ահաբեկիչներ են ձերբակալվել 25/05/2017 15:29 Ճիշտ չէ, երբ ասում են, որ Հայաստանում գործ չկա. սիրիահայ գործարարներ 25/05/2017 15:24 ԱՄՆ-ում կոնգրեսականի թեկնածուն մեղադրվում է Guardian-ի լրագրողի վրա հարձակվելու մեջ 25/05/2017 15:15 Ադրբեջանի ջղաձգումները չի կարելի անտեսել, խոսքը մարդկանց կյանքի մասին է. Խոսրով Հարությունյան 25/05/2017 15:03 ԶԼՄ. Մանչեսթերի մահապարտը նախնական ռազմական պատրաստությունն անցել Է Սիրիայում 25/05/2017 14:54 Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը կշարունակի իրականացնել Երևան-Մինսկ ուղիղ չվերթները 25/05/2017 14:53 Խաչատուրով. ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատ ստանալու շուրջ 25/05/2017 14:48 Արարատ լեռան վրա Նոյան տապանի մնացորդներն են հայտնաբերվել 25/05/2017 14:46 Դու ինձ ասացիր, որ մի օր դու էլ կնվաճես Գավաթը... արժանի ես դրան. Յուրի Ջորկաեֆի շնորհավորանքը՝ Հենրիխ Մխիթարյանին 25/05/2017 14:37 ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ դիտարկման ընթացակարգը, օգտագործելով հսկողության աերոստատ 25/05/2017 14:17 ՆԱՏՕ-ն կհամաձայնի միանալ ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիային 25/05/2017 14:15 Մանչեսթերի ահաբեկչությունից հետո կորած աղջկա ծնողները հայտնել են նրա մահվան մասին




Տվյալ բաժնի վերջին նյութերը