17/05/2017 15:57
Վենետիկյան ոճով Արհեստի ու արվեստի փառատոն՝ Գյումրիում
Հուլիսի 29-ին Գյումրի քաղաքում տեղի կունենա «Լենդուտա» խորագրով արհեստի ու արվեստի փառատոնը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրու «Berlin Art Hotel»-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:
«Փառատոնն արվում է հուլիսին, քանի որ Գյումրի քաղաքը հենց այդ ժամանակն է ամենից շատ այցելվում զբոսաշրջիկների կողմից: Իսկ «Լենդուտան» վերցված է «Անտիկյան» ցուցասրահում ներկայացրած Արարատ Սարգսյանի Գյումրին պատկերող «Լենդուտա» ցուցադրության անվանումից, ինչը վերջինս վերցրել է Վենետիկ քաղաքը պատկերող միջազգային հայտնի «Վենդուտա» նկարչության փառատոնից: Նպատակն է սեր արթնացնել դեպի քաղաքը», - նշեց նա:
Ասուլիսին ներկա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այդ փառատոնի նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել Գյումրի քաղաքի տնտեսական զարգացմանը և ներդրումների ներգրավմանը: