18/05/2017 10:45
Էդմոն Մարուքյանը պարզաբանում է, թե ինչու են բոյկոտել ԱԺ նիստը
«ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու են բոյկոտել 6-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը։
«Եթե վերցնեք մեր հայտարարությունները կարդաք, կհասկանաք, թե ինչու չենք մասնակցել առաջին նիստին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա։
Պնդեցինք հստակեցնել, թե ի՞նչ նկատի ունի, ասաց. «Մեր հայտարարությունը վերաբերում էր մասսայական ընտրակաշառքների բաժանմանը։ Հեսա էս ամեն ինչը վերջանա, կմտնենք նիստերի դահլիճ»։
Հարցին, արդյոք նրանց որոշումը պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործոնով, Է.Մարուքյանը չպատասխանեց ու հեռացավ։
Նկատենք, որ «Ելք»-ը զբաղեցրել է ՀԱԿ-ի սենյակները՝ առաջին հարկում, ինչպես նաև նիստերի դահլիճում։