18/05/2017 18:36
Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ.
Կարեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,- նշված է փաստաթղթում։
Այսօր կառավարությունը հրաժարական էր ներկայացրել: Ըստ օրենսդրության, կառավարությունը հրաժարական է տալիս նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը, որը տեղի ունեցավ մայիսի 18-ին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել էր կառավարության հրաժարականը և հանձնարարել կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: