Ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ՝ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա. Կարեն Կարապետյան

19/05/2017 16:13

Ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ՝ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն, ծանոթացել ոլորտում իրականացվող գործընթացներին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին և իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Կառավարության ղեկավարը, ներկայացնելով վարչության գործունեության հետ կապված ակնկալիքները, նշել է, որ այն պետք է լինի կոմերցիոն արդյունքի ապահովմանն ուղղված էֆեկտիվ կառույց: «Դա չափազանց կարևոր է: Այսօր մեր բյուջեն հիմնականում ունի պահպանողական բնույթ, և եթե մենք ներդրումներ, կապիտալ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում չիրականացնենք՝ ունենալու ենք այն, ինչ ունենք: Այս առումով, կապիտալ շինարարության զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք վարչության էֆեկտիվ աշխատանքը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով պետական գույքի օպտիմալացումը, համապատասխան առաջարկությունների ներկայացումը, հնարավորությունների ստեղծումը, որոնք կարող են նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արման Սահակյանն իր զեկույցում անդրադարձել է վարչության գործառույթներին, ներկայացրել հիմնական բարեփոխումների ուղեցույցը, որը, նրա խոսքով, բոլոր ուղղություններով լուրջ օգուտ կբերի պետությանը, պետական բյուջում կավելանան նոր մուտքեր: Նշվել է, որ պետական գույքի վաճառքի շուկայի ակտիվացման նպատակով ներկայացվել են ներդրումային գրավչություն ունեցող 13 անշարժ գույքի վաճառքի նախագծերի գնահատականներն ու բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները, կազմվել են տվյալ անշարժ գույքերի տեղափոխման հնարավոր տարբերակները: Ընդհանուր առմամբ, ծրագիրը կազմում է 240 մլն դոլար: Այն ներկայացվել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Բացի այդ, 2017 թվականին վաճառքի է հանվել լրացուցիչ 63 միավոր անշարժ գույք, որից 24-ն արդեն մրցույթով օտարվել է, որի արժեքը կազմել է 236 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 63 միավոր անշարժ գույքի վաճառքից ակնկալվում է 600 մլն դրամ: Զեկուցվել է նաև, որ մշակվել է 2017-2020 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է ներգրավել 35 մլրդ դրամ:

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվել է, թե հանրապետությունում քանի պետական անշարժ գույք կա, դրա որ մասն է ենթակա վաճառքի և կառավարման սուբյետը լիարժեք հասկանալու համար կարևորել թվայնացումը: «Մենք ամբողջ գույքը, որն այսօր չի աշխատում, պետք է ինտենսիվ ակտիվացնենք, որովհետև սա այն փողն է, որը բաշխված չէ և դրանով մենք կարող ենք ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում: Այս առումով, դուք պետք է կարևորեք ձեր օղակը, գումար ներգրավեք, ներկայացնեք առաջարկներ», - ասել է գործադիրի ղեկավարը և պատասխանատուներին հանձնարարել գնահատել պետական գույքի ողջ ծավալը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետական գույքի վաճառքի աճուրդները պետք է կազմակերպել արագ, մաքսիմալ բաց ու թափանցիկ: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև պետգույքի վաճառքի գործընթացում անշարժ գույքի ոլորտում փորձ ունեցող գործակալությունների ներգրավումը:

Արման Սահակյանը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրում այդ մոտեցումն ամրագրվել է:
«Դա չափազանց արագ և համարձակ պետք է իրականացնել»,- շեշտել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ վարչությունից ակնկալում է նաև պետական անշարժ գույքի մասնավորեցման վերաբերյալ կանխատեսումներ, վերլուծություններ: «Պետք է այստեղ լինի ակտիվ թիմ: Անհրաժեշտ է կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերել: Ես պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա, որոնք գործում են ազատ, մեկ-մեկ փողկապ չեն կապում, գույքը լավագույնս են կառավարում, վաճառում և այլն: Այս կառույցը որքան բիզնեսային լինի, այնքան մեր օգուտն է», - նշել է Կարեն Կարապետյանը՝ պետական գույքի օտարման գործում կարևորելով նաև կապիտալի շուկայի ակտիվացումը:

Այնուհետև անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեությանը, դրանց արդյունավետությանը և 2017-ի համար սահմանված ծրագրերի ընթացքին: Արման Սահակյանը նշել է, որ նման բոլոր ձեռնարկությունների կառավարիչների առջև դրվել են հստակ պայմաններ՝ եկամուտների ապահովման, արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների վերացման ուղղություններով: Այսուհետ վերջիններս ներկայացնելու են եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ: Ոչ բավարար ցուցանիշներ ունեցող ձեռնարկությունների նկատմամբ չի ցուցաբերվելու հանդուրժողական վերաբերմունք, իսկ պատասխանատուների առջև դրվել են խաղի կոշտ կանոններ:

Վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ պետք է շարունակել հետևողական աշխատանքը, իսկ պետական մասնակցությամբ բիզնես ձեռնարկություններն ինտենսիվ տանել մասնավորեցման:

Հանդիպմանը քննարկվել են նաև պետական գույքի կառավարման վարչությունում նախատեսվող կառուցվածքային փոփոխություններին, էլեկտրոնային աճուրդների կազմակերպմանը, պետական գույքի տեղեկատվական բազայի արդիականացմանը և բարեփոխումներով իրականացվելիք մի շարք այլ ծրագրերին առնչվող հարցեր:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 20:08 Ադրբեջանի բանակում զանգվածային թունավորումներ են գրանցվել Այսօր, 19:02 Ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը Այսօր, 18:51 ԶՈւ աշխատանքային խումբը Մոսկվայում մասնկացում է ՀԱՊԿ քննարկումներին Այսօր, 18:40 Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. Կասկածյալը ձերբակալվել է Այսօր, 18:29 «Ման Սիթին» Էվանսի համար կվճարի 30 մլն ֆունտ Այսօր, 18:25 Ըստ հաղորդման` պաշտոնատար անձը բռնություն է գործադրել Այսօր, 18:15 Չելյաբինսկում ուղևորափոխադրող միկրոավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել Այսօր, 18:08 Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է Այսօր, 17:59 Մեթիս. ԻՊ-ի օրերը հաշված են Այսօր, 17:51 Փենսիլվանիայում գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը Այսօր, 17:42 «Թալիբանը» դատապարտել է Աֆղանստանում զինվորականների ներկայությունը երկարացնելու Թրամփի որոշումը Այսօր, 17:34 Թեհրանում մտածում են Twitter-ի և YouTube-ի արգելափակման մասին Այսօր, 17:29 ՀՀ ԱԻՆ փրկարարներն ու փրկարարական տեխնիկան ուղևորվել են Բորժոմի` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Այսօր, 17:27 Դոնի Ռոստովի հրդեհը մարվել է Այսօր, 17:22 Լիդիանը հրապարակել է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ Այսօր, 17:19 Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերն արդյունավետ են. KfW բանկ Այսօր, 17:17 ՊԲ-ում նոր ուսումնաշրջանի մեկնարկի կապակցությամբ մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել Այսօր, 17:06 ԶԼՄ. Իրանը կարող է 5 օրում վերսկսել ուրանի մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքները Այսօր, 16:46 Լիբանանի բանակը սկսել է Սիրիայի հետ սահմանի մնացած շրջանների մաքրումն ԻՊ-ից Այսօր, 16:35 Հայտնի է տարվա ամենաբարձր վարձատրված դերասանի անունը Այսօր, 16:31 ԴԱՀԿ ծառայողներն անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը Այսօր, 16:24 Արծվիկ Մինասյանը չի պատրաստավում հրաժարական տալ Խոսրովի անտառի հրդեհի պատճառով Այսօր, 16:22 Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթեր են գոյացել Այսօր, 16:16 Վաղը Երևանի Կենտրոն համայնքում սպասվում են ջրանջատումներ Այսօր, 16:12 AFP. Սիրիայում ավելի քան 40 մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածների հետևանքով Այսօր, 16:05 «Ատլետիկոն» մտադիր է «Ռեալից» գնել Մարկոս Լյորենտեին Այսօր, 15:59 Խոսրովի անտառի շրջակայքում որսը կարգելվի Այսօր, 15:50 Օգոստոսի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք Այսօր, 15:45 Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է Այսօր, 15:28 Charlie Hebdo-ն ծաղրանկար է հրապարակել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ Այսօր, 15:18 Ավարտվել է Աշտարակի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը Այսօր, 15:13 Դոնի Ռոստովում հրդեհի հետևանքով զոհ կա Այսօր, 15:00 ԵԱՏՄ-ն ռուսական քաղաքական նախագիծը չէ. Շուվալով Այսօր, 14:42 Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով Իրաք է ժամանել Այսօր, 14:29 ԱՄՆ-ում դատավորը կրակել է իր վրա հարձակված տղամարդու վրա Այսօր, 14:25 «Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը Այսօր, 14:21 Վենեսուելայում հորդառատ անձրևները դարձել են չորս մարդու մահվան պատճառ Այսօր, 14:13 «Սեքսի՞զմ, թե՞ «դրեսս կանտռոլ». Քաղաքացուն «շորտով» թույլ չեն տվել մուտք գործել պետական մարմիններ Այսօր, 14:10 Google-ն Android-ի նոր տարբերակն անվանել է ի պատիվ թխվածքաբլիթի Այսօր, 14:06 ՄԱԿ-ը հայտնել է ԿԺԴՀ-ից Սիրիա ուղարկված բեռների առգրավման մասին Այսօր, 14:00 Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կնոջը տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն Այսօր, 13:53 Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Սոչիում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Այսօր, 13:50 Մեսսին ուրախ է Պաուլինիոյի տեղափոխությանը «Բարսելոն» Այսօր, 13:43 Հայ ժողովրդի համար Պերճ Զեյթունցյանը միշտ «ներկա է լինելու». Վարչապետի ցավակցական ուղերձը Այսօր, 13:35 Փոստանջյանի հայտարարություններից հետո դժվար է «Երկիր Ծիրանիին» համագործակցության նոր առաջարկ անել. Արայիկ Հարությունյան Այսօր, 13:29 Վրաստանում տեղի ունեցած պատահարից տուժած ՀՀ 6 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում Այսօր, 13:20 «Ելք»-ը կքննարկի Ֆռունզի փողոցի անվանփոխության վերաբերյալ Շարմազանովի առաջարկը Այսօր, 13:15 Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը Այսօր, 13:07 Սիրիայի շուրջ Աստանայում հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի կեսերին Այսօր, 12:58 Ոսկե շղթան գողանալու համար Կոտայքում քաղաքացի են դանակահարել Այսօր, 12:50 «Վանաձորի Քիմպրոմի» ունիկալ սարքավումները գաղտնի դուրս են բերվում կոմբինատից և իրացվում. «Լուսավոր Հայաստան» Այսօր, 12:43 Գլոբալ և համակարգային խնդիրները մեկ-երկու ամսում չեն լուծվում. Արայիկ Հարությունյանը՝ քաղաքապետարանում «Ելքի» գործունեության մասին Այսօր, 12:38 Իտալիայի Իսկյա կղզում երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել Այսօր, 12:30 Բորժոմիի կիրճում կրակը գրավել է մոտ 6 հա տարածք (Տեսանյութ) Այսօր, 12:21 Բալահովիտում վրայերթի հետևանքով մահացած երեխայի պապը մահացել է հիվանդանոցում Այսօր, 12:13 2017-ի առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրվել է կաշառք տալու և կաշառքի միջնորդության 66 դեպք նախորդ տարվա 31 դեպքի դիմաց Այսօր, 12:05 ՄԻՊ-ը միջամտել է բազմաբնակարան շենքի նկուղից կոյուղաջրերի մաքրման հարցին Այսօր, 11:55 Սեպտեմբերին կկայանա «Arm Security-2017» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը Այսօր, 11:49 Ֆիլադելֆիայում ավելի քան 30 մարդ է տուժել գնացքների բախման հետևանքով Այսօր, 11:40 1-ին դասարանցի ունեցող նպաստառու ընտանիքներին կտրվի դրամական օգնություն Այսօր, 11:31 Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին Այսօր, 11:24 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 11:17 Երթևեկության փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց և Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում Այսօր, 11:09 Ռունին ԱՊԼ-ում խփել է իր 200-րդ գոլը Այսօր, 11:00 Վարշավայի կենտրոնական կայարանը վերսկսել է աշխատանքը տարհանումից հետո Այսօր, 10:47 Կատալոնիայի ոստիկանությունը հաստատել է Բարսելանայում ահաբեկչության հեղինակի ոչնչացումը Այսօր, 10:35 Ռոստովի մարզի ամբողջ տարածքում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել (Տեսանյութ) Այսօր, 10:21 Երևանի և 5 մարզերի որոշ տարածքներ ժամանակավորապես կհոսանքազրկվեն Այսօր, 10:10 «Միսս Հայաստան»-ի համար մղվող պայքարը նոր փուլ է մտել. «Հրապարակ» Այսօր, 10:08 ՔԿՀ-ների խցերը չեն վերանորոգվի. Ֆիննախը միջոցներ չունի. «Ժողովուրդ» Այսօր, 10:01 Հասարակական ներգրավվածությունը կարող է փրկել Հայաստան-Սփյուռք համաժողովի գաղափարը. «Առավոտ» Այսօր, 09:56 Անի Զախարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ. «Հրապարակ» Այսօր, 09:50 Կոտայքի մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը. ՀԺ Այսօր, 09:39 ՃՏՊ` Վրաստանում. ՀՀ վեց քաղաքացի է հոսպիտալացվել Այսօր, 09:35 Նախարարության շենքը կրկին աճուրդի կհանվի. «Ժողովուրդ» Այսօր, 09:30 Մանե Թանդիլյան. Հայաստանի շահը ԵԱՏՄ-ում չէ. «Հրապարակ» Այսօր, 09:25 Հովիկ Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ»-ի 50 տոկոս բաժնետոմսը. ՀԺ 21/08/2017 23:11 2017 թ. 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական աճ. Կարեն Կարապետյան 21/08/2017 22:39 Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն. Տեսանյութ 21/08/2017 19:44 «Լիվերպուլն» անտեսել է Կոուտինյոյի տրանսֆերի վերաբերյալ սահմանած վերջնաժամկետը 21/08/2017 19:30 Թուրքիան և Իրանը քննարկել են PKK-ի դեմ համատեղ գործողությունը 21/08/2017 19:19 Լավրովը խոստացել է «բարկությունը չթափել» ամերիկացիների վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի այցագրերի կասեցման 21/08/2017 19:08 Մեղադրանք է առաջադրվել՝ Տավուշում 32-ամյա տղամարդուն սպանելու համար 21/08/2017 18:55 Ահաբեկիչները թանկարժեք իրեր են վաճառել Բարսելոնայի հարձակումը կազմակերպելու համար 21/08/2017 18:47 Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն 21/08/2017 18:37 Նեյմարը քննադատել է «Բարսելոնի» ղեկավարությանը 21/08/2017 18:27 Տարոն Մարգարյանը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ 21/08/2017 18:18 Լիբանանում հայտարարել են Ավստրալիայից ԱՄԷ թռչող ինքնաթիռում ահաբեկչություն կանխելու մասին 21/08/2017 18:06 Հստակեցվում է Գյումրիում կատարված սպանության փորձին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը 21/08/2017 17:55 Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները սեպտեմբերին ընդառաջ 21/08/2017 17:43 Մեր ունեցած կորուստներն անգնահատելի են. «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ 21/08/2017 17:30 Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին 21/08/2017 17:21 Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձը. հայտարարվել է հետախուզում 21/08/2017 17:12 Դատավորին 7.000 ԱՄՆ դոլար կաշառք է փոխանցվել. Հարուցվել է քրգործ 21/08/2017 16:59 Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման հեռանկարները 21/08/2017 16:45 Սանկտ Պետերբուրգում 19,7 մլն ռուբլով վաճառվել է Ելցինի լիմուզինը 21/08/2017 16:20 Տարոն Մարգարյանը հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան 21/08/2017 16:09 ԱՄՆ-ը կասեցնում է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Ռուսաստանում 21/08/2017 16:00 Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ» 21/08/2017 15:46 «Շիրակացու ճեմարանի» և Քուվեյթի հայ ազգային վարժարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը