Գագիկ Խաչատրյանի որդիների աջակցությամբ առաջնագծի տեսադիտարկման համակարգը համալրվել է կարևոր տեխնիկական միջոցներով. Հարցազրույց

19/05/2017 11:03

Գագիկ Խաչատրյանի որդիների աջակցությամբ առաջնագծի տեսադիտարկման համակարգը համալրվել է կարևոր տեխնիկական միջոցներով. Հարցազրույց

Առաջնագծի ողջ երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգեր են տեղադրվում: Այն թույլ է տալիս դիտարկել ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով:

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Aysor.am-ին տված հարցազրույցում հաստատել է, որ կոնկրետ սարքավորումների և մասնագիտական խորհրդատվության ապահովման միջոցով իրենց մասնակցությունն են բերում նաև Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները (ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները – Aysor.am):

- Պարոն Հարությունյան, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն ի՞նչ չափով են վերացվել: Ի՞նչ իրավիճակ է, մասնավորապես, Արցախի հյուսիսում:

- Անցած տարվա ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով գրանցված ուղղակի վնասները վերացվել են կարճ ժամանակահատվածում՝ վերականգնելով ավերված ենթակառուցվածքները, մարդկանց տները, հանրային նշանակության շինությունները և այլն: Մնացել են միայն Թալիշի վնասները, որոնց հանդեպ մեր մոտեցումը այլ է: Այնտեղ այժմ կատարում ենք շինարարական աշխատանքներ՝ թե՛ վնասված որոշ կառույցների վերականգնման, և թե՛ նոր շինությունների կառուցման նպատակով: Մենք ձգտում ենք սահմանամերձ բնակավայրերը ավելի հարմար և գրավիչ դարձնել բնակության համար՝ դրանց զարգացման ծրագրերին ուղղելով զգալի միջոցներ:

- Որքա՞ն գումար է հավաքագրվել կառավարության հատուկ հաշվեհամարին և որքանն է ծախսվել: Ո՞ր ուղղություններով է կատարվել ծախսը:

- Մայիսի 10-ի դրությամբ՝ կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է շուրջ 5 մլրդ 542 մլն դրամ, որը ոչ միայն լրիվությամբ ծախսվել է արդեն, այլ նաև կառավարությունը պետական միջոցներից ևս մի քանի հարյուր միլիոն դրամ է ուղղել այդ ծախսերի իրագործմանը: Ծախսերի հիմնական ուղղությունները ներառել են ինժեներական ամրությունների կառուցում և բարեկարգում, ռազմական նշանակության սարքավորումների ձեռքբերում, կապի և տրանսպորտային ծառայությունների ապահովում, կամավորներին ֆինանսական փոխհատուցման տրամադրում և այլն:

- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում սահմանային անվտանգության մակարդակի ապահովման և բարձրացման, մասնավորապես, առաջնագիծը տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Տեղեկություններ կան, որ ծրագրում ակտիվ մասնակցություն ունեն Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները: Ի՞նչ ներդրումներ են նրանք իրականացրել և նմանատիպ ի՞նչ այլ նախաձեռնություններ կան:

- Քանիցս ներկայացրել ենք առաջնագծի ամրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները, որոնք իրագործվում են թե՛ պետական և թե՛ բարեգործական միջոցներով: Թեև հսկայական աշխատանք է կատարվել բանակի կենսագործունեության բոլոր ուղղություններում, սակայն տեղեկատվության գաղտնիության պատճառով դրա միայն չնչին մասն ենք հրապարակայնացնում:

Նշեմ, որ գլխավոր ձեռքբերումներից մեկը ողջ առաջնագծի երկայնքով դիտարկման բազմաֆունկցիոնալ համակարգի տեղադրումն է, ինչը զգալիորեն բարձրացրել է սահմանի պաշտպանունակության մակարդակը: Այժմ մեր դիրքապահները ավելի արդյունավետորեն են վերահսկում ողջ տարածքը՝ և՛ մեծ խորությամբ, և՛ գիշերային ու ցերեկային ռեժիմով:

Ինչ վերաբերում է այդ աշխատանքների աջակիցներին, ապա պետք է փաստել, որ տարբեր տիպի աջակցություն է ցուցաբերվել և՛ հատուկ հաշվեհամարին նվիրատվություն կատարելու, և՛ անհատական ծրագրերի տեսքով: Խաչատրյան եղբայրները իրենց մասնակցությունը բերել են այդ գործին կոնկրետ սարքավորումների և մասնագիտական խորհրդատվության ապահովման միջոցով: Նրանց աջակցության շնորհիվ կարևոր տեխնիկական միջոցներով համալրվել է առաջնագծի տեսադիտարկման համակարգը, և առաջիկայում էլ սպասում ենք Խաչատրյանների խոստացած նոր ծրագրի իրականացմանը:

Տեղեկացնեմ նաև, որ այդ ձևաչափով այլ անհատներ և խմբեր ևս պարբերաբար աջակցություն են ցուցաբերում Արցախին, ինչպիսիք, օրինակ, ռուսահայ մի շարք համայնքներ:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով ձեռք են մեկնել և մեկնում իրենց հայրենիքին հատկապես անվտանգության ապահովման գործում: Շատ եմ կարևորում, որ այդ ուշադրությունը և սրտացավությունը շարունակական լինի:

- Ի՞նչ ծրագրեր են իրականացվում 2017-ին տնտեսական աճ ապահովելու համար: Ի՞նչ ծավալի աճ է կանխատեսվում:

- Այսօր բավականին լուրջ քայլեր ենք կատարում՝ նախատեսված միջնաժամկետ ծախսային ծրագրով, որոնք նպատակաուղղված են հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը: Քանի որ նախորդ տասը տարիների ընթացքում գրանցել ենք տարեկան միջինը ավելի քան 9 տոկոս տնտեսական աճ և կարողացել ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, այժմ մենք ավելի բարենպաստ պայմաններ ունենք հետագա զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու: Օրինակ, գրեթե զրոյից զարգացրել ենք հիդրոէներգետիկան, և, արդյունքում, էլեկտրաէներգիա ներմուծող երկրից Արցախն այսօր դարձել է արտահանող երկիր: Զգալի բարեփոխումներ ենք կատարել նաև գյուղատնտեսության ոլորտում, որոնք թույլ են տալիս հիմա ավելի բարձր ցուցանիշների մասին մտածել: Նույնը կարող ենք ասել նաև մնացած բնագավառների մասին:

Արդյունքում, այժմ շարունակվում են մի շարք խոշոր նախագծեր հիդրոէներգետիկայում, գյուղատնտեսությունում, հանքարդյունաբերությունում, որոնք, պլանավորվող այլ նախագծերի հետ միասին, ի վիճակի են ապահովել առնվազն 8 տոկոս տնտեսական աճ ոչ միայն 2017 թվականին, այլ նաև հաջորդ մի քանի տարիներին:

Որպես արդեն միջանկյալ ցուցիչ՝ կարող եմ նշել, որ ընթացիկ տարվա 4 ամսվա տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջինը շուրջ 10 տոկոսով աճել են պետբյուջեի մուտքերը:

- Ո՞ր փուլում է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը: Ե՞րբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի:

- Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման աշխատանքների 3-րդ փուլը ընթացքի մեջ է: Ծրագրի իրականացմանն ուղղվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2013 և 2014թթ. հեռուստամարաթոնների ընթացքում հավաքված գումարները: Նախորդ տարիներին իրականացվել է շուրջ 120 կիլոմետրանոց ճանապարհի գլխավոր մասի ասֆալտապատումը, բնակավայրերով անցնող հատվածներում կառուցվել են մայթեր, վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջներ:

Հաշվի առնելով Սոթքի ոլորանների ռելիեֆային բարդ դիրքը՝ այդ հատվածի ասֆալտապատումն իրականացվում է այս տարի. ընդամենը 4,5 կիլոմետր ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներն են մնացել, և այժմ այնտեղ կառուցվում են հենապատեր: Աշխատանքները վերջնափուլում են, և ծրագրի ավարտին կունենանք Արցախը Հայաստանին կապող երկրորդ գլխավոր մայրուղին, որը կնպաստի հայկական երկու հանրապետությունների սահմանակից տարածքների տնտեսական զարգացմանը:

- Քանի՞ սիրիահայ է հաստատվել Արցախում: Ի՞նչ է անում կառավարությունը նրանց ինտեգրելու ուղղությամբ:

- Արցախում այժմ բնակվում է շուրջ 30 սիրիահայ ընտանիք, թեև ժամանակին այդ թիվը փոքր-ինչ ավելին էր: Նրանք ստացել են զգալի պետական աջակցություն իրենց բնակարանային պայմանները բարելավելու, սեփական տնտեսություն հիմնելու և զարգացնելու, ինչպես նաև արցախյան միջավայրին ինտեգրվելու այլ ուղղություններում:

Մասնավորապես, բոլոր սիրիահայերին հատկացրել ենք բնակարաններ, հողատարածքներ, սերմնացու, վառելիք, արտոնյալ պայմաններով վարկեր, որպեսզի կարողանան սեփական ապրուստը վաստակել: Սիրիահայ վերաբնակիչներն իրենց հետ բերել են հողամշակման և արհեստագործության նոր մշակույթ, որը դրականորեն է անդրադարձել իրենց նոր միջավայրի վրա: Ուստի, կարող եմ համոզված պնդել, որ նրանք ոչ միայն ինտեգրվել են իրենց նոր սոցիալական միջավայրին, այլ նաև այն ինտեգրել են իրենց:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |

Լրահոս

Այսօր, 15:54 ՖԻՖԱ-ն քննում է Նեյմարի բողոքն ընդդեմ «Բարսելոնի» Այսօր, 15:45 Գլխավոր դատախազությունն ընթացք կտա Սևանի ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգելու վերաբերյալ դիմումին Այսօր, 15:37 Սևանի ոստիկանությունում դիմակավորները քաղաքացուն սպառնացել են «քամակը տրուբա մտցնել». Ահազանգում է Փաշինյանը Այսօր, 15:30 Շարունակվում են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները Այսօր, 15:19 Հունիս-օգոստոսին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ Այսօր, 15:06 Արտավան գյուղում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի Այսօր, 14:57 Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում Այսօր, 14:48 Պանաման հոկտեմբերից վիզա կսահմանի ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիների համար Այսօր, 14:39 Արթուր Թովմասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն Այսօր, 14:26 Երբ ինձ սանկցիայից կհանես, կգամ կասեմ` իմ պաշտպաններն ովքեր են. Պավել Մանուկյանը` դատավորին Այսօր, 14:20 Խոշոր վթար` Սախարովի հրապարակում (Տեսանյութ) Այսօր, 14:08 Ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք. Արայիկ Խանդոյանը` դատարանում Այսօր, 14:06 Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Այսօր, 14:02 Պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով քրգործ է հարուցվել Այսօր, 13:59 Ռուսաստանի քաղաքացիները վիզաներ կարող են ստանալ այլ երկրներում, հայտարարել են ԱՄՆ դեսպանատնից Այսօր, 13:57 Վահագնի թաղամասի հարևանությամբ հինգ ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. Լուսանկարներ Այսօր, 13:55 Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին Այսօր, 13:49 «Լիվերպուլը» կմերժի Կոունտինիոյի հարցով «Բարսելոնի» առաջարկը Այսօր, 13:46 Ոստիկանները շատ մոտ կանգնած նկարահանում են մեր գործողությունները. «Սասնա ծռերի» գործով պաշտպան Լուսինե Սահակյանը` դատավորին Այսօր, 13:41 Ես ձեզ թույլ չեմ տալիս լքել դահլիճը. «Սասնա ծռերի» գործով դատավորը` պաշտպանին Այսօր, 13:33 ԶԼՄ. Մոնղոլիայի իշխող կուսակցության անդամները պահանջել են վարչապետի հրաժարականը Այսօր, 13:30 Սյունիքի մարզում շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում գազի ճնշման գերազանցումը Այսօր, 13:23 «Սասնա ծռեր»-ի փաստաբանների միջնորդությունը մերժվեց Այսօր, 13:16 Տարոն Մարգարյանը խորհրդակցության ժամանակ քննարկել է սոցիալական ապահովության ոլորտում անելիքները Այսօր, 13:11 Դուք չեք կարող այս գործը օբյեկտիվ քննել և պետք է հեռանաք. «Սասնա ծռերի» պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը Այսօր, 13:02 Ֆինիքսում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել Այսօր, 12:52 Հայկ Հարությունյանը բնականոն է համարում, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում մեկ թեկնածու է առաջադրված Այսօր, 12:46 Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ կես տարում այնքան շատ բանի չի հասել, որքան ինքը Այսօր, 12:43 Տնտեսական ակտիվության մակարդակը Արցախում զարգացման նոր հեռանկարներ է ուրվագծում Այսօր, 12:27 Հնդկաստանում ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տուժածների թիվը հասել է 74-ի Այսօր, 12:22 Արցախում սեպտեմբերին գինու փառատոն կանցկացվի Այսօր, 12:16 Հոնկոնգում թայֆունի պատճառով փակվել են բանկերն ու գրասենյակները, չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթեր Այսօր, 12:08 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 11:50 Դուբլինում ավտոմեքենան հետիոտներին վրաերթի է ենթարկել Այսօր, 11:41 Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկեն ԵԱՏՄ-Թուրքիա համագործակցության հարցը. քաղաքագետ Այսօր, 11:36 Մեսսին լուսանկար է հրապարակել Սուարեսի և Նեյմարի հետ Այսօր, 11:20 Հալեպում մոտ 50 գրոհային զենքերը վայր է դրել Այսօր, 10:59 Ռուսաստանն ու Թուրքիան 820 մլն դոլարի պայմանագրեր են կնքել Այսօր, 10:51 Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները Այսօր, 10:42 Օգոստոսի 28-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր Այսօր, 10:36 Օգոստոսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 469 երեխա Այսօր, 10:28 Խոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել են Այսօր, 10:24 Լուսաղբյուր գյուղում ավտոբուս է այրվել Այսօր, 10:12 Դատարանի որոշմամբ՝ Կատալոնիայի ահաբեկչության գործով երկու անձի կալանավորել են Այսօր, 10:02 Վարչապետի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները ջերմացել են. «Հրապարակ» Այսօր, 09:57 Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ին. «ՀՀՇ-ի անդամներին պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք». «Առավոտ» Այսօր, 09:49 Կկայանա «Ազատ դեմոկրատների» համագումար. «Հրապարակ» Այսօր, 09:42 Հայկական «Volterman» «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է գրանցվել. ՀԺ 22/08/2017 23:21 Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն 22/08/2017 20:08 Ադրբեջանի բանակում զանգվածային թունավորումներ են գրանցվել 22/08/2017 19:02 Ավարտվել է Կապանում 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը 22/08/2017 18:51 ԶՈւ աշխատանքային խումբը Մոսկվայում մասնկացում է ՀԱՊԿ քննարկումներին 22/08/2017 18:40 Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. Կասկածյալը ձերբակալվել է 22/08/2017 18:29 «Ման Սիթին» Էվանսի համար կվճարի 30 մլն ֆունտ 22/08/2017 18:25 Ըստ հաղորդման` պաշտոնատար անձը բռնություն է գործադրել 22/08/2017 18:15 Չելյաբինսկում ուղևորափոխադրող միկրոավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել 22/08/2017 18:08 Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է 22/08/2017 17:59 Մեթիս. ԻՊ-ի օրերը հաշված են 22/08/2017 17:51 Փենսիլվանիայում գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը 22/08/2017 17:42 «Թալիբանը» դատապարտել է Աֆղանստանում զինվորականների ներկայությունը երկարացնելու Թրամփի որոշումը 22/08/2017 17:34 Թեհրանում մտածում են Twitter-ի և YouTube-ի արգելափակման մասին 22/08/2017 17:29 ՀՀ ԱԻՆ փրկարարներն ու փրկարարական տեխնիկան ուղևորվել են Բորժոմի` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար 22/08/2017 17:27 Դոնի Ռոստովի հրդեհը մարվել է 22/08/2017 17:22 Լիդիանը հրապարակել է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ 22/08/2017 17:19 Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերն արդյունավետ են. KfW բանկ 22/08/2017 17:17 ՊԲ-ում նոր ուսումնաշրջանի մեկնարկի կապակցությամբ մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել 22/08/2017 17:06 ԶԼՄ. Իրանը կարող է 5 օրում վերսկսել ուրանի մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքները 22/08/2017 16:46 Լիբանանի բանակը սկսել է Սիրիայի հետ սահմանի մնացած շրջանների մաքրումն ԻՊ-ից 22/08/2017 16:35 Հայտնի է տարվա ամենաբարձր վարձատրված դերասանի անունը 22/08/2017 16:31 ԴԱՀԿ ծառայողներն անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը 22/08/2017 16:24 Արծվիկ Մինասյանը չի պատրաստավում հրաժարական տալ Խոսրովի անտառի հրդեհի պատճառով 22/08/2017 16:22 Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթեր են գոյացել 22/08/2017 16:16 Վաղը Երևանի Կենտրոն համայնքում սպասվում են ջրանջատումներ 22/08/2017 16:12 AFP. Սիրիայում ավելի քան 40 մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածների հետևանքով 22/08/2017 16:05 «Ատլետիկոն» մտադիր է «Ռեալից» գնել Մարկոս Լյորենտեին 22/08/2017 15:59 Խոսրովի անտառի շրջակայքում որսը կարգելվի 22/08/2017 15:50 Օգոստոսի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք 22/08/2017 15:45 Ես իմ լավագույն ստեղծագործությունները հայրենիքում եմ գրել. ջութակահար Սամվել Երվինյանը Հայաստանում է 22/08/2017 15:28 Charlie Hebdo-ն ծաղրանկար է հրապարակել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ 22/08/2017 15:18 Ավարտվել է Աշտարակի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը 22/08/2017 15:13 Դոնի Ռոստովում հրդեհի հետևանքով զոհ կա 22/08/2017 15:00 ԵԱՏՄ-ն ռուսական քաղաքական նախագիծը չէ. Շուվալով 22/08/2017 14:42 Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով Իրաք է ժամանել 22/08/2017 14:29 ԱՄՆ-ում դատավորը կրակել է իր վրա հարձակված տղամարդու վրա 22/08/2017 14:25 «Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը 22/08/2017 14:21 Վենեսուելայում հորդառատ անձրևները դարձել են չորս մարդու մահվան պատճառ 22/08/2017 14:13 «Սեքսի՞զմ, թե՞ «դրեսս կանտռոլ». Քաղաքացուն «շորտով» թույլ չեն տվել մուտք գործել պետական մարմիններ 22/08/2017 14:10 Google-ն Android-ի նոր տարբերակն անվանել է ի պատիվ թխվածքաբլիթի 22/08/2017 14:06 ՄԱԿ-ը հայտնել է ԿԺԴՀ-ից Սիրիա ուղարկված բեռների առգրավման մասին 22/08/2017 14:00 Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կնոջը տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն 22/08/2017 13:53 Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Սոչիում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը 22/08/2017 13:50 Մեսսին ուրախ է Պաուլինիոյի տեղափոխությանը «Բարսելոն» 22/08/2017 13:43 Հայ ժողովրդի համար Պերճ Զեյթունցյանը միշտ «ներկա է լինելու». Վարչապետի ցավակցական ուղերձը 22/08/2017 13:35 Փոստանջյանի հայտարարություններից հետո դժվար է «Երկիր Ծիրանիին» համագործակցության նոր առաջարկ անել. Արայիկ Հարությունյան 22/08/2017 13:29 Վրաստանում տեղի ունեցած պատահարից տուժած ՀՀ 6 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում 22/08/2017 13:20 «Ելք»-ը կքննարկի Ֆռունզի փողոցի անվանփոխության վերաբերյալ Շարմազանովի առաջարկը 22/08/2017 13:15 Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը 22/08/2017 13:07 Սիրիայի շուրջ Աստանայում հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի կեսերին 22/08/2017 12:58 Ոսկե շղթան գողանալու համար Կոտայքում քաղաքացի են դանակահարել 22/08/2017 12:50 «Վանաձորի Քիմպրոմի» ունիկալ սարքավումները գաղտնի դուրս են բերվում կոմբինատից և իրացվում. «Լուսավոր Հայաստան»

Տվյալ բաժնի վերջին նյութերը