20/05/2017 19:01
Իրաքում վերջին ահաբեկչությունները 35 մարդու կյանք են խլել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Բասրայի շրջանում մայիսի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը, փոխանցում է ТАСС-Ը:
Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ականապատված մեքենան կանգնեցվել է Աբու-Դաշիր քաղաքի անցակետի մոտ: Երկրորդ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել ոստիկանական բաժանմունքի մոտ, որը գտնվում է նույն տարածքից ոչ հեռու:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորումը: