20/05/2017 17:12
Նոր նշանակումներ և կոչումների շնորհում՝ ԱԻՆ-ում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման և ծառայության կազմակերպման վարչություններում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Երևանի փրկարարական վարչության Շենգավիթի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Գեղարքունիքի, Կոտայքի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության փրկարարական տեխնիկայի և սարքավորումների բաժնի պետ Գուրգեն Ագարյանին և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կադրերի գծով ավագ հրահանգիչ Նելլի Ծուղունյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ Շիրակի ՄՓՎ Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հրաչ Սերոբյանին՝ փ/ծ մայորի կոչում: