20/05/2017 17:44
Պորոշենկոն հայտարարել է Դոնբասի զինվորականներին Т-80 տանկեր ուղարկելու մասին
Ուկրաինան Դոնբասում գտնվող իր զինվորականներին է ուղարկել Т-80 արդիականացված տանկերի խմբաքանակ, հայտնել է նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է РИА Новости-ն:
«Կշարունակենք աշխատել մեր պաշտպանունակության ամրապնդման համար», - գրել է Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում՝ չհստակեցնելով, թե որքան տանկեր կստանան զինվորականները։
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ 2017 թվականի պաշտպանական ոլորտի պատվերներ ձևավորելիս պետք է խաղադրույք կատարել հին տանկերի արդիականացման վրա, քանի որ պետբյուջեի միջոցները չեն բավականացնի նորերի գնման համար։