20/05/2017 18:25
Հնդկաստանում ապրիլի սկզբից շոգից մոտ 170 մարդ է մահացել
Առնվազն 167 մարդ է մահացել շոգից հնդկական Թելանգանա նահանգում՝ սկսած ապրիլի 1-ից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Deccan Chronicle պարբերականին։
Վերջին մի քանի օրերին նահանգում ջերմաչափի սնդիկի սյունը չի իջնում 40 աստիճան Ցելսիուսից։ Նահանգի որոշ հատվածներում ջերմաստիճանը հասնում է 47 աստիճանի։ Ծայրաստիճան շոգը նահանգում կպահպանվի ևս մի քանի օր։
2016 թվականին մոտ 700 մարդ է մահացել շոգից, որը հաստատվում է Հնդկաստանում մարտ-մայիս ամիսներին։ 2015 թվականին գրանցվել է մահվան ավելի քան 2300 դեպք։