20/05/2017 17:50
Չինաստանում 2016-ին ի հայտ է բերվել 2 մլն վնասակար բջջային ծրագիր
Մոտ 2 մլն վնասակար ծրագրեր, որոնք ստեղծվել են բջջային սարքերի վրա հարձակման համար, ի հայտ են բերվել չինացի մասնագետների կողմից 2016 թվականին։ Դա 39 տոկոսով գերազանցում է 2015 թվականի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Կիբերսպառնալիքների հակազդման չինական կենտրոնի (CNCERT) զեկույցին, փոխանցում է ТАСС-ը:
CNCERT-ի ավագ ինժեները հայտնել է, որ 2016 թվականին Չինաստանում հաշվվել է 2.3 մլրդ բջջային սարք, որից 1.9 մլրդը աշխատում է Android օպերացիոն համակարգով, միայն 30 միլիոնն է աշխատում IOS համակարգով։
Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ 99.9 տոկոս դեպքերում հարձակման են ենթարկվում հենց Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի տերերը։