22/05/2017 10:03
«Տաշիրն» ավարտել է «Известия»-ի շենքի գնման գործարքը
«Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Известия» խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել է վերակառուցել այն. նախատեսվում է ստեղծել նոր բազմաֆունկցիոնալ համալիր, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ նախագծի մեջ «Տաշիրը» կներդնի շուրջ 150 միլիոն դոլար: Խմբագրությունը տեղակայված է Մոսկայում՝ Տվերսկայա փողոցի վրա: Մայրաքաղաքի համար խորհրդանշական այդ շենքը կդառնա ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր, նշել է աղբյուրը:
Տեղեկատվության համաձայն՝ շենքի ֆասադն ամբողջությամբ կպահպանվի, իսկ վերակառուցման արդյունքում կհայտնվի նոր համալիր, որը կներառի հյուրանոցի 250 համար, գրասենյակներ, ինչպես նաև՝ հասարակական սննդի, առևտրի կետեր: