22/05/2017 16:49
«Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել
Մայիսի 22-ին` ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն, տեղեկացնում է ԱԻն մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՔՊ գնդի ինժեներական ջոկատի հրամանատարի տեղակալը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: