22/05/2017 14:25
Անկարայում սպանվել է ԻՊ-ի երկու գրոհային
Անկարայում սպանվել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման երկու գրոհային։ Նրանք պատրաստվում էին ահաբեկչական հարձակում իրականացնել երկրում տեղի ունեցող հասարակական կազմակերպությունների միջոցառումների ժամանակ, հայտարարել է Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան:
Նրա խոսքով՝ Անկարայում տեղի են ունենում հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումներ , նաև անցկացվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարը: Այնպես որ, միաժամանակ կարող էին տեղի ունենալ մի շարք ահաբեկչություններ: