22/05/2017 14:10
Արա Բաբլոյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորահովորական ուղերձ է հղել Շառ Ազնավուրի 93-ամյակի կապակցությամբ:
«Ժամանակի ու սերունդների միջով քայլող Ձեր արվեստը միավորում է տարբեր մշակույթներ, երկրներ ու ժողովուրդների: Այն ազգային ու համամարդկային է, երգարվեստի հանրահայտ ուղղությունններից մեկին պատկանելով` միաժամանակ առանձնահատուկ` ազնավուրյան:
Նույնքան ինքնատիպ են Ձեր ձայնն ու կատարողական արվեստը, և այդ ամենի շնորհիվ Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն` երկար տարիներ վայելելով հանդիսատեսի սերն ու համակրանքը: Այսօր էլ իմ մեջ պահելով Ձեր երգերից ստացած անջնջելի տպավորություններս` ջերմությամբ եմ հիշում նաև Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում և Ֆրանսիայում», - ասված է ուղերձում:
Ազգային ժողովի նախագահը մաղթել է առողջություն, արևշատություն և ամենայն բարիք: