22/05/2017 14:55
Բրազիլիայում բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը
Հարյուրավոր մարդիկ Բրազիլիայի քաղաքներում հանրահավաք են կազմակերպել՝ պահանջելով նախագահ Միշել Տեմերի հրաժարականը, փոխանցում է РИА Новости-ն:
Ըստ գործակալության՝ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում:
Բրազիլիայի Գերագույն դատարանը խորհրդարանի պատգամավորներից մեկի խնդրանքով հաստատել է նախագահ Միշել Տեմերի դեմ հետաքննությունը այն բանից հետո, երբ Globo պորտալը նրա մասնակցությամբ կասկածելի աուդիոձայնագրություն է հրապարակել:
Զրույցի ընթացքում Տեմերն իբրև թե հրաման է տալիս որպես «կաշառք» ավելի քան 630 հազար դոլար վճարելու Պատգամավորների պալատի նախկին նախագահ Էդուարդո Կունյային՝ Petrobras նավթային ընկերության կոռուպցիոն գործի շուրջ լռելու համար: Տեմերն ինքը հերքում է մեղադրանքներն՝ ասելով, որ հրաժարական չի տա: