22/05/2017 10:29
Էվերեստում 3 ալպինիստ է մահացել
Էվերեստում երեք ալպինիստ է մահացել, ևս մեկն անհետ կորել է։ Ինչպես հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին, մարզիկների մահը հաստատել հաջողվել է միայն այն բանից հետո, երբ շրջանում հաստատվել է եղանակ, որը թույլ է տվել փրկարար ջոկատներին ժամանել դեպքի վայր, փոխանցում է Lenta.ru-ն։
Նշվում է, որ մահացածները եղել են ԱՄՆ-ի, Սլովակիայի և Ավստրալիայի քաղաքացիներ։ Ամերիկացի դոկտոր Ռոլանդ Իարվուդին (Ալաբամա), ով արդեն նվաճել է մոլորակի ամենաբարձր լեռը 2015 թվականին, հաջողվել էր դեռ այն ժամանակ ողջ մնալ ձնահյուսքից հետո։
Հայտնի է դարձել նաև, որ Էվերեստի հատվածներից մեկը, որը կրում է «Հիլարիի աստիճան» անվանումը, փլուզվել է։ Դա հանդիսանում է 2015 թվականի երկրաշարժի հետևանք։
Էվերեստի նվաճման ողջ պատմության ընթացքում նրա լանջերին զոհվել է ավելի քան 250 մարդ։