22/05/2017 15:32
Թրամփն Իսրայել այցը սկսել է 2 երկրների դաշնակցության անխախտելիության մասին հավաստիացումներով
Դոնալդ Թրամփը, որպես ԱՄՆ նախագահ, Իսրայել իր առաջին այցը սկսել է 2 երկլրների դաշնակցության անխախտելիության մասին հավաստիացումներով և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար աշխատելու խոստումներով, փոխանցում է РИА Новости-ն:
Թել Ավիվի օդանավակայանում, որտեղ նրա օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայից մեկնելուց հետո, հյուրին ողջունել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Քնեսեթի խոսնակ Յուլիյ Էդելշթեյնը, գերագույն ռաբիներ, երկրի էթնոդավանաբանական տարբեր միությունների առաջնորդներ և կառավարության ամբողջ կազմը:
«Որպես նախագահ իմ առաջին այցը ԱՄՆ-ի և Իսրայել պետության միջև անխախտ դաշնակցության հաստատումն է: Սա այս տարածաշրջանին անվտանգություն և կայունություն բերելու, ահաբեկիչների գրոհները հակադարձելու եւ ապագա խաղաղությւան ու բարգավաճման համար պայմաններ ստեղծելու եզակի հնարավորություն է: Անհամբերությամբ սպասում եմ հանուն դրա աշխատանքը սկսելուն»,- ասել է Թրամփը թռիչքային դաշտում իր ողջույնի կարճ խոսքում:
Հանդիպման արարողության ժամանակ զինվորական նվագախումբը կատարել է 2 երկրների օրհներգը: Թռիչքային դաշտում կանգնած է եղել բոլոր տեսակի զորքերի ներկայացուցիչների պատվո պահակը: Դրանից հետո Թրամփը սեփական ուղղաթիռով կուղևորվի Երուսաղեմ, որտեղ նրան քաղաքական բանակցություններ և ընդարձակ մշակութային ծրագիր է սպասում: