22/05/2017 16:59
Ինդոնեզիայում գեյ երեկույթի ժամանակ ավելի քան 140 մարդու են ձերբակալել
Ինդոնեզիայի ոստիկանությունը հաղորդել է ավելի քան 140 մարդու ձերբակալման մասին՝ մայրաքաղաք Ջակարտայի սաունաներից մեկում գեյ երեկույթի ընթացքում խուզարկության ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Երեկույթի տոմսի արժեքը 185 հազար ռուփ է եղել (մոտ 14 դոլար)։
Ձերբակալվածներին կասակծում են պոռնոգրության օրենքը խախտելու մեջ։ Ոմանց կասկածում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ։ Նույնասեռականությունը օրինական է ամբողջ Ինդոնեզիայում, բացի պահպանողական Աչեհ գավառից, որտեղ ապրում են իսլամի օրենքներով։
Երկրի իշխանություններն անհանգստացած են սեռական փոքրամասնությունների նկատմամբ դաժանության ու բռնության աճով։