22/05/2017 17:27
Հասան Ռոհանի. Առանց Իրանի՝ տարածաշրջանում կայունություն հնարավոր չէ հաստատել
Պետք է անկեղծ պայքարել ահաբեկչության դեմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, անդրադառնալով նախօրեին Սաուդյան Արաբիայում կազմակերպված իսլամական-արաբական-ամերիկյան համաժողովին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Իրանն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես ասել է. «Սաուդյան Արաբիայում կազմակերպված ցուցադրական համաժողովների միջոցով չէ, որ պետք է պայքարել ահաբեկչության դեմ: Պետք է հստակ ասել, թե ո՞ր երկրներն են այս տարիների ընթացքում ահաբեկչության դեմ, և որ ուժերն են աջակցել ահաբեկիչներին: Իրանը Սիրիայի ու Իրաքի հետ միասին այս տարիների ընթացքում պայքարել է ահաբեկչության դեմ: Առանց Իրանի՝ տարածաշրջանում հնարավոր չէ կայունություն հաստատել»: