22/05/2017 12:34
Չինաստանը խնդրել է ԱՄՆ-ին 100 օր տալ Հյուսիսային Կորեային ճնշելու համար
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ապրիլի սկզբին ունեցած հանդիպմանը խնդրել է Վաշինգտոնին 100 օրվա ընթացքում չձեռնարկել կոշտ միակողմանի միջոցառումներ Հյուսիսային Կորեայի հանդեպ։ Այդ ընթացքում Պեկինը խոստացել է իր միջոցներով հասնել Փխենյանի քաղաքականությունում փոփոխությունների։ Այս մասին հայտնում է ճապոնական Asahi թերթը՝ հղում անելով ամերիկյան և չինական աղբյուրներին, փոխանցում է ТАСС-ը։
Հանդիպմանը Թրամփը հիշեցրել է, որ Հյուսիսային Կորեայի արտաքին առևտրի 90 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին։ Դա, Վաշինգտոնի կարծիքով, Պեկինին տալիս է Փխենյանի վրա ազդեցության հզոր լծակներ։ Եթե դրանք չկիրառվեն, Թրամփն ասել, է, որ ԱՄՆ-ը միակողմանիորեն պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի հետ համագործակցող առաջատար չինական ընկերությունների դեմ, ներառյալ ֆինանսական։
Նրանց կարգելվի գործ ունենալ ամերիկյան բանկերի ու կորպորացիաների հետ, ինչն ուժգին հարված կհասցնի Չինաստանի տնտեսությանը։
Ի պատասխան՝ Սի Ցզինպինը 100 օր է խնդրել Փհենյանի վրա ճնշում գործադրելու համար։
Թերթի հաղորդմամբ՝ 100-օրյա շրջանն ավարտվում է հուլիսին: