22/05/2017 10:22
Հյուսիսային Կորեան հայտարարել է հրթիռի հաջող արձակման մասին
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջին հեռահարության հրթիռի հաջող արձակման մասին, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով հարավկորեական Yonhap գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ խոսքը «Պուկիկսո-2» տեսակի հրթիռի մասին է: Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է հետևել հրթիռի արձակմանը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի զինվորականների հայտարարել էին Հյուսիսային Կորեայի արևմտյան ափից բալիստիկ հրթիռի արձակման մասին: Հրթիռը, անցնելով շուրջ 560կմ, ընկել է Ճապոնական ծովը: