22/05/2017 12:45
ՃՈ կողմից տրված փաստաթուղթ գտնողները կարող են հանձնել այն առաջին պատահած ՃՈ կարգախմբին
Ճանապարհային ոստիկանությունը փաստաթղթեր գտնողներին խնդրում է՝ վարորդական իրավունքի վկայականների, Ճանապարհային ոստիկանության կողմից տրվող այլ փաստաթղթերի կամ առավել հաճախ հանդիպող՝ տրանսպորտային միջոցների համարանիշների կորստյան դեպքում գտնողներին մոտենալ առաջին իսկ պատահած Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության կարգախմբին և հանձնել՝ թողնելով նաև Ձեր հեռախոսի համարը՝ արդյունքների մասին Ձեզ իրազեկելու համար: