22/05/2017 16:03
Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները Ստամբուլում հանդիպել են ՍԾՏՀԿ-ի շրջանակում
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ, փոխանցում է РИА Новости-ն:
Վարչապետների զրույցն ընթացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: ՌԴ-ի և Թուրքիայի վարչապետները ձեռքսեղմում փոխանակելուց հետո միմյանց ողջունել են և բանակցությունները շարունակել առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Վարչապետների բանակցությունների ընթացքում ռուսական կողմին ներկայացնում են էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: