22/05/2017 13:50
Սիրիական Հոմսն ամբողջովին ազատագրվել է գրոհայիններից, քաղաքում բարձրացվել է սիրիական դրոշը
Սիրիական Հոմս քաղաքի կենտրոնական Ալ Վաեր թաղամասի հրապարակում բարձրացվել է Սիրիայի պետական դրոշը, քաղաքն ամբողջովին ազատագրվել է զինված ահաբեկիչներից, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Կիրակի Հոմսը լքել է զինյալների վերջին խումբը, ինչից հետո Սիրիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքն ամբողջովին անցել է սիրիական կառավարական ուժերի հսկողության ներքո:
Դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունեցել Հոմսի նահանգապետ Թալալ Բարազիի անմիջական մասնակցությամբ, ըստ գործակալության թղթակցի՝ քաղաքում տիրել է տոնական տրամադրություն:
Ընդհանուր առմամբ, գաղթի 11 փուլերի ընթացքում քաղաքը լքել է 17000 մարդ, այդ թվում՝ 3500-ին մոտ գրոհային: