22/05/2017 11:14
Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի մի հատվածում քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Քարվաճառ - Վարդենիս միջպետական ճանապարհի 23-րդ կիլոմետրին քարաթափման վտանգը վերացնելու համար իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այդ նպատակով մայիսի 23-ին առավոտյան ժամը 6:00-ից նշված ճանապարհահատվածը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն՝ շուրջօրյա գործող հետևյալ հեռախոսահամարներով՝ 047-94-09-11, 047-94-39-11:
Գործում է նաև բջջային անվճար հեռախոսակապ՝ 1-0-1, 9-1-1, 1-1-2 համարներով: