22/05/2017 12:52
Այսօր կենսաբազմազանության միջազգային օրն է
Այսօր նշվում է կենսաբազմազանության միջազգային օրը, որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից։ 2017 թվականի թեման է կենսաբազմազանությունը և կայուն տուրիզմը։
Կենսաբանական տեսակների, էկոհամակարգերի և լանդշաֆտների բազմազանությունը գրավում է տուրիզմի ոլորտը և խթանում է տնտեսական աճը։ Իր հերթին, լավ զարգացած տուրիստական հատվածը կարող է օգնել նվազեցնելու սպառնալիքները, որոնք ուղղված են վայրի տեսակին, և կարող են պահպանել կամ բարձրացնել կենսաբազանությունը զբոսաշրջությունից ստացված եկամուտներից։
Այս օրվա նպատակն է բարձրացնել իրազեկությունը թե՛ կեսաբազանության ոլորտում, թե՛ դրա միջոցով նախանշել զբոսաշրջության համար զարգացման քայլերը։
Կենսաբանական բազմազանության կոնվենցիան միջազգային իրավական գործիք է, որը վավերացվել է ՄԱԿ 196 ազգերի կողմից։