22/05/2017 14:48
Պորոշենկոյին առաջարկել են Ուկրաինայում արգելել մատրյոշկա տեսակի տիկնիկները, օղին և պելմենները
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել են երկրում արգելել մատրյոշկա տեսակի տիկնիկները, օղին և պելմենները, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ես առաջարկում եմ, որ «VKontakte», «Mail.Ru», «Yandex», «Odnoklassniki» սոցիալական ցանցերի արգելափակումից հետո արգելվեն նաև Մատրյոշկա տիկնիկները, օղին, պելմենները, բալալայկան, իսկ երկրի բոլոր արջերն արտաքսվեն Սիբիր», - ասված է Պորոշենկոյին ուղղված բաց նամակի մեջ:
Մայիսի 16-ին Պորոշենկոն ստորագրել է հրամանագիր, որով Ուկրաինայի քաղաքացիներին արգելում է մուտքը վերոնշյալ սոցիալական ցանցեր: