23/05/2017 17:57
Հունիսի վերջին կմեկնարկի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը վերջնական տեսքի կբերվի և շահագործման կհանձնվի այս տարվա հունիսի վերջին, այդ մասին, «Կովկազ գործարար շաբաթի» (Caucasus business week) փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը:
«Այս նախագիծը շատ կարևոր է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար և ժամանակակից Մետաքսի ճանապարհի զգալի մասն է կազմում», - նշել է նա:
Նրա խոսքով՝ այդ նախագծի նպատակն է ապահովել տրանսպորտային բեռնափոխադրումները Չինաստանով, Ասիայով և Կենտրոնական Ասիայով դեպի Եվրոպա՝ միևնույն ժամանակ բոլոր միջանցքային երկիրները միացնելով այդ նախագծին: Կարևորելով այն՝ նա ընդգծել է, որ այդ երթուղին մեծ ներդրում կունենա առևտրի զարգացման վրա՝ կարճացնելով բեռնափոխադրման տևողությունը:
«Շատ կարևոր է մեզ համար միացնել անջատ ճանապարհները, երկաթուղիները և օդանավակայանները, որոնք լրացնում են կենտրոնական միջանցքը, դեպի ծովային նավահանգիստներ, որպեսզի ավելի դյուրացվի բեռնափոխադրումները այդ տարածքում եղած երկրների միջև: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շնորհիվ Կարսի միջով եկող բեռը կհասնի Բաքու Թբիլիսիի միջոցով, ապա Ղազախստանի Ակտաու նավահանգստից մինչև Թուրքմենստանի Թուրքմենբաշի, որից հետո Չինաստանի հյուսիս, և այդ ամենը կիրականացվի տարանցիկ միջանցքի միջոցով», - ասել է նա: