23/05/2017 18:05
Եղիսաբեթ 2-րդ. Բրիտանիան ցնցված է Մանչեսթերի «բարբարոսական ակտից»
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հայտարարել է, որ ամբողջ Բրիտանիան ցնցված է «բարբարոսական ակտի» հետևանքով բազմաթիվ զոհերից՝ զոհերի հարազատներին ու երկրի քաղաքացիներին ցավակցություն հայտնելով, փոխանցում է РИА Новости-ն։
«Ամբողջ ժողովուրդը ցնցված է՝ գիշերը Մանչեսթերում այդքան մարդու զոհվելուց և վիրավորվելուց, որոնք համերգի էին եկել», - ասվում է թագուհու հայտարարությունում։
Թագուհին «խորապես ցավակցություն» է հայտնել բոլորին, ովքեր տուժել են ողբերգության հետևանքով, ում մտերիմները զոհվել կամ վիրավորվել են։
Հանդուրժողականություն ցուցաբերած Մանչեսթеրի բնակիչներին, ոստիկաններին, բժիշկներին ու փրկարարներին Եղիսաբեթ II-ը երախտագիտություն է հայտնել։