23/05/2017 17:10
Ձեռնամուխ ենք լինելու, որ մեղավորները հայտնաբերվեն և պատասխանատվութան ենթարկվեն. Մարուքյանը՝ «Զիբիլիքսի» մասին
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ «Զիբիլիքսի» գործով դատախազություն չարժեր դիմել՝ համակարգի հանդեպ ունեցած անվստահության պատճառով:
Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով Aysor.am-ի թղթակի հարցին, թե արդյոք մտավախություն չկա, «Զիբիլիքսի» գործը կարժանանա ՍԱՍ-ի ձայնագրությունների ճակատագրին, Էդոն Մարուքյանը նշեց:
«ՍԱՍ-ի ձայնագրությունների ճակատագիրը մենք չենք հայտանաբերել և աղբյուրի պատասխանատվություն կրող չկար: Այս պարագայում այդ փաստերը մեր կողմից են հայնաբերվել: Ձեռնամուխ ենք լինելու, որ մեղավորները հայտնաբերվեն և պատասխանատվութան ենթարկվեն», - ասաց պատագամավորը:
Վերջինս ընդգծեց, որ «Ելք»-ը հետևողական քաղաքական ուժ է, և որպես այդպիսին՝ հետևողական է լինելու գործի քննությանը:
«Էսքան խախտումների մասին քաղաքական ուժերը խոսում են, բայց խնդրում եմ փնտրեք հանգործության մասին հաղորդում, որն ուղարկվել է դատախզություն: Չկա նման բան, բոլորը խոսում են, մենք գործ ենք անում», - հավելեց նա: