23/05/2017 17:01
Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգցնեն՝ ի հիշատակ Մանչեսթերի ահաբեկչության զոհերի
Էյֆելյան աշտարակի լույսերը կեսգիշերին կհանգցնեն՝ ի հիշատակ Մանչեսթերի ահաբեկչության զոհերի։ Այս մասին Twitter-ի իր էջում հաղորդել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, փոխանցում ТАСС-ը:
«Փարիզը կհարգի Մանչեսթերի ողբերգության զոհերի հիշատակը՝ կեսգիշերին հանգցնելով Էյֆելյան աշտարակի լույսերը։ Իմ մտքերը զոհերի, նրանց ընտանիքների և նրանց հետ են, ովքեր օգնում են դեպքի վայրում», - գրել է քաղաքապետը։
Մանչեսթերում պայթյուն է որոտացել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո։ Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 59-ի: Զոհերի թիվը 22-ն է: Տեղի ունեցածը ահաբեկչություն է որակավորվել։