23/05/2017 20:02
Հնդկաստանի ՌՕՈւ-ի կործանիչը երկրի հյուսիս-արևելքում ռադարներից կորել է
Հնդկաստանի ՌՕՈւ-ի «Սու-30» կործանիչը ուսումնական թռիչքի ժամանակ երկրի հյուսիս-արևելքում ռադարներից կորել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները, փոխանցում է РИА Новости-ն:
Hindustan Times-ի տեղեկությունով՝ կործանիչի հետ ռադիոկապն ընդհատվել է, երբ այն Չինաստանի սահմանից ոչ հեռու՝ Ասամ նահանգի Թեզփուր քաղաքից 60 կմ հյուսիս էր գտնվում: Ռազմական օդանավում է եղել 2 օդաչու, որոնք ավելի վաղ հայտնել են շարժիչի աշխատանքի ընդհատումների մասին:
«Ռադարներից կորելուց առաջ «Սուխոյ» մակնիշի օդանավն ուսումնական թռիչք էր կատարում Թեզփուրից ոչ հեռու: Օդանավում երկու օդաչու էր», - ասել է Հնդկաստանի ՌՕՈւ-ի անհայտ մնացած բարձրաստիճան ներկայացուցիչը, որը հասկացրել է, որ օդանավը կարող էր կործանվել:
India Today պարբերականի տեղեկություններով՝ այն շրջանում, որտեղ հնդկական կործանիչն ուսումնական թռիչք է կատարել, եղանակային վատ պայմաններ են եղել:
Ներկայումս կատարվում է ծավալուն որոնողական գործողություն: