23/05/2017 17:44
Մերկելը Մանչեսթերի ահաբեկչությունը «մարդատյաց արարք» է անվանել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ խորապես ցնցված է Մանչեսթերում պայթյունի պատճառով, հայտնում է DW.com-ը:
«Անհավանական է, որ ինչ-որ մեկն օգտագործել է այնպիսի ուրախալի իրադարձություն, ինչպիսին փոփ երաժշտության համերգն է, այդքան մարդ սպանելու ու մարդկանց ծանր վնասվածքներ հասցնելու համար», - երեքշաբթի, մայիսի 23-ին հայտարարել է Մերկելը։
Մերկելը խորապես ցավակցել է բոլոր զոհերի հարազատներին, մտերիմներին ու տուժածներին։ Դաշնային կանցլերը հավելել է, որ կատարվածը միայն կամրապնդի «բրիտանացի ընկերների հետ նրանց դեմ միասին պայքարելու Գերմանիայի վճռականությունը, ովքեր ծրագրում և իրականացնում են նման մարդատյաց արարքները»։