23/05/2017 19:27
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչություն իրագործած մահապարտի անունը
Մանչեսթերի մարզադաշտում իրագործված ահաբեկչությունը, որի հետևանքով 22 մարդ զոհվել է, կատարել է 23-ամյա Սալման Աբեդին, պնդում է CBS News հեռուստաալիքը:
«CBS News-ը կարող է հաստատել, որ Մանչեսթերում հարձակումը կատարելու մեջ կասկածվողը 23 տարեկան Սալման Աբեդին է», - Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է հեռուստաալիքը, փոխանցում է РИА Новости-ն։
Երկուշաբթի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ ընթանում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, ահաբեկչություն է իրականացվել: Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարել է, որ պայթյունը կատարել է մահապարտ ահաբեկիչը: Վերջին տեղեկություններով՝ 22 մարդ զոհվել է, 59 մարդ վնասվածքներ ստացել: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ՌԴ-ում արգելված) ահաբեկչական խմբավորումը: