23/05/2017 20:20
Ինդոնեզիայում երկու գեյ հրապարակային պատժի է ենթարկվել
Ինդոնեզիայի Աչեհ գավառում նույնասեռականության մեջ մեղադրվող երկու տղամարդ հրապարակային պատժի են ենթարկվել։ Նրանցից յուրաքանչյուրին նշանակվել է մտրակի 85 հարված, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Պատժվածների անունները չի նշվում։ Հայտնի է, որ նրանցից մեկը 20, մյուսը՝ 23 տարեկան է։
Տղամարդիկ ձերբակալվել են, երբ առանց թույլտվության ուրիշի տուն մտած ոստիկանության ներկայացուցիչները նրանց միասին տեսել են անկողնում։
Ինդոնեզիայում նույնասեռականությունն ապօրինի չի համարվում, բացի Աչեհ գավառից, որտեղ ապրում են իսլամի օրենքներով։