24/05/2017 09:54
Արա Սաղաթելյանն ԱԺ-ում ընտրեց «ամենախերով» աշխատասենյակը. «Իրավունք»
Խորհրդարանում գրեթե ավարտվել է նորընտիր օրենսդիրներին աշխատասենյակներում տեղավորելու աշխատանքները: Ինչպես արդեն գրել էր «Իրավունք»-ը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարն իր սենյակը զիջել էր ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Միքայել Մելքումյանին:
Սակայն երեկ թերթի աչքից չի վրիպել, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Արա Սաղաթելյանն արդեն ունի նոր աշխատասենյակ: Նա ընտրել է, թերևս, խորհրդարանի «ամենախերով» սենյակներից մեկը, որտեղ նախկինում նստում էր ԱԺ առողջապահության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, այսօր արդեն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: