24/05/2017 16:51
Պոլսո Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել
Պոլսո Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել, գրում է «Ակոս» թերթը:
Տևական ժամանակ է Թուրքիայի հայերը պահանջում էին անցկացնել Պատրիարքի նոր ընտրություններ և այդ դերում չէին ընդունում պետության կողմից նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի թեկնածությունը:
Հայ հասարակության, բարերարների շրջանում քննարկումներից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր որոշել է հրաժարական ներկայացնել: