24/05/2017 12:19
Այս անգամ կառավարության ծրագիրը երկարաժամկետ է լինելու. Արծվիկ Մինասյան
Այն հիմնական խնդիրները, որ այս կառավարությունը դրել էր նախորդ ժամանակահատվածում, դրանց միջանկյալ արդյունքների ամփոփում կլինի, ապա դրանից հետո կարելի է խոսել մարտահրավերների և նոր նախաձեռնությունների մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
«Կարծում եմ, որ ավելի համարձակ թիրախներ կդրվեն», - ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ այս անգամ կառավարության ծրագիրը երկարաժամկետ է լինելու։
Նա ասաց, որ հանրապետության նախագահի՝ Ազգային ժողովում հնչեցրած ուղերձը լինելու է կառավարության ծրագրի հիմնական ուղղվածությունը և թիրախները։
Արծվիկ Մինասյանը վստահ է՝ եթե բարեփոխումները շարունակվեն ու ավելի խորքային դառնան, հասարակությունը դրա արդյունքները կզգա իր մաշկի վրա, ինչ-որ չափով կդառնա նաև դրա մասնակիցը։