24/05/2017 17:27
Բուքինգեմյան պալատի մոտ դանակով զինված տղամարդու են ձերբակալել
Մեծ Բրիտանիայում իրավապահները Բուքինգեմյան պալատից ոչ հեռու դանակով զինված տղամարդու են ձերբակալել, փոխանցում է РИА Новости-ն:
«Ժամը 10:40-ին պարեկային ոստիկանությունը Մել քաղաքում դանակով զինված տղամարդու է ձերբակալել: Տուժածներ չկան: Դեպքը, ամենայն հավանականությամբ, կապ չունի ահաբեկչության հետ», - ասված է Լոնդոնի ոստիկանության հաղորդագրության մեջ:
Telegraph պարբերականի տվյալներով՝ տղամարդուն ձերբակալել են դեպքի վայր Եղիսաբեթ 2-րդ թագուհու ավտոմեքենայի մոտենալուց հաշված րոպեներ առաջ:
Մայիսի 23-ին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մանչեսթերի ահաբեկչության հետ կապված ահաբեկչական սպառնալիքի մակարդակը ծայրահեղ աստիճանի է հասցվել: Պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն էր հավանություն է տվել երկրում անվտանգության ապահովմանը զինվորականների ներգրավելու նախաձեռնությանը: