24/05/2017 14:00
Գերմանացի պատգամավորների այցը Թուրքիա վերջին պահին չեղարկվել է
Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կալուդիա Ռոթի ղեկավարությամբ պատգամավորների պատվիրակության այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է համարվել, փոխանցում է DW.com-ը:
Թե որն է եղել այցը չեղյալ հայտարարելու պատճառը, չի նշվում: Հայտնի է միայն, որ մայիսի 24-ին պատգամավորները մամուլի ասուլիս են հրավիրել, որտեղ խոսելու են այցի չեղարկման պատճառների մասին:
Ռոթի գլխավորած պատվիրակության այցը պետք է տեղի ունենար մայիսի 25-28-ը: Թուրքիայում նրանք մտադիր էին հանդիպել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: