24/05/2017 17:57
Դոնալդ Թրամփն ու Պաոլո Ջենտիլոնին քննարկել են G7 գագաթնաժողովի օրակարգը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին քննարկել եմ Իտալիայի Տաորմինա քաղաքում մայիսի 26-27-ին կայանալիք G7 գագաթնաժողովի օրակարգը։ ANSA գործակալությունը, վկայակոչելով Իտալիայի կառավարությունում գտնվող աղբյուրներին, հաղորդում է, որ զրույցի կենտրոնում եղել է ահաբեկչության թեման, փոխանցում է ТАСС-ը:
G7-ը պետք է քննարկի ահաբեկչության դեմ պայքարի թեման, որը սրացել է Մանչեսթերի ահաբեկչությունից հետո։ Բացի այդ, գործակալության տվյալներով, Թրամփն ու Ջենտիլոնին խոսել են միգրացիայի խնդրի մասին, որը շատ կարևոր է G7-ում նախագահող Իտալիայի համար։ Քննարկվել են նաև կլիմայական փոփոխությունները, նաև երկու երկրների երկկողմանի հարաբերություններն ու առևտրական կապերը։