24/05/2017 13:37
Դուտերտեն Պուտինին հայտնել է, որ պետք է անհապաղ Ֆիլիպիններ վերադառնա
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ինքը պետք է անհապաղ վերադառնա Ֆիլիպիններ, որտեղ չեն դադարում մարտական բախումները, փոխանցում է РИА Новости-ն։
«Մարտական գործողություններն ու բախումները շարունակվում են։ Ցավոք, ես պետք է վերադառնամ ու այնտեղ լինեմ։ Մարդիկ են զոհվում, մարդիկ են զոհվել», - ասել է Դուտերտեն։
«Ցավակցությունս եմ հայտնում ձեր երկրում ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկանց զոհվելու կապացությամբ», - նշել է Պուտինը՝ հավելելով, որ ինքն ու «իր գործընկերները» կատարյալ ըմբռնոմով են վերաբերվում Ռուսաստան նրա այցի ժամկետների կրճատմանը։
«Ես ուզում եմ հույս հայտնել, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կկարգավորվի՝ նվազագույն կորուստներով», - ամփոփել է Պուտինը։
Դուտերտեն մայիսի 23-ին ռազմական դրություն է հայտարարել Մինդանաո նահանգում։ Այդ որոշումը պայմանավորված է եղել ԻՊ-ին (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) աջակցող խմբավորման հետ Ֆիլիպինների զինված ուժերի բախման կապակցությամբ։