24/05/2017 12:48
Երևանում կներկայացվեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի արդյունքները
Մայիսի 25-ին Երևան կժամանի Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերի գլխավորած պատվիրակությունը:
Եվրոպական խորհրդարանի 8 անդամները կամփոփեն վերջերս նախաստորագրված ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները:
Այցի ընթացքում նրանք կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, նաև ծաղկեպսակ կդնեն Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և կայցելեն Երևանում ԵՄ կողմից ֆինանասավորվող տարածաշրջանային №1 պետական քոլեջ: