24/05/2017 14:11
Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության վրա
Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության վրա՝ փորձելով արգելափակել պետության համագործակցությունը ևս տասը երկրի հետ, որոնք անդամակցում են դաշինքին: Որպես պատասխան միջոց՝ ՆԱՏՕ-ի անդամները որոշում են կայացրել փոխել պետությունների միջև համագործակցության ընթացակարգը՝ թույլատրելով երկկողմանի գործընկերություն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դաշինքի ներկայացուցիչն ասել է, որ համագործակցությունը կշարունակվի՝ չնայած թուրքական վետոյին: Ավստրիան չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, բայց սերտ համագործակցում է ռազմական դաշինքի հետ: Ավստրիան խստորեն դատապարտել է Թուրքիայի նման որոշումը՝ այն որակելով անպատասխանատու:
«Թուրքիայի անպատասխանատու վարքը միայն ամրապնդում է վստահությունն առ այն, որ Թուրքիան հեռու է նրանից, որ դառնա Եվրամիության մի մաս», - ասվում է Ավստրիայի պաշտպանության նախարարի հայտարարությունում: