24/05/2017 15:33
Թուրքիայում 120 պետական ծառայողի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
Թուրքիայի զարգացման ու կրթության նախարարություններում և Անկարայի քաղաքապետարանում գյուլենական աշխատակիցների դեմ գործողություններ են սկսվել։ Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում գյուլենականների կողմից օգտագործվող ByLօck բջջային հավելված ունեցող անձանց ձերբակալելու ուղղությամբ մայիսի 24-ի առավոտյան գործողություններ են սկսվել
Նշվում է, որ ձերբակալման որոշում է կայացված 120 պետական ծառայողի նկատմամբ, որոնցից 60-ը աշխատում են Անկարայի քաղաքապետարանում, 30-ը՝ Զարգացման և մյուս 30՝ Կրթության նախարարությունում։