24/05/2017 15:26
Թրամփը Դուտերտեի հետ զրույցի ժամանակ Կիմ Չեն Ընին «խելագար» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆիլիպինցի իր գործընկեր Ռոդրիգո Դուտերտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԿԺԴՀ առաջնորդ Կին Չեն Ընին «միջուկային զենքին տիրապետող խելագար» է անվանել, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով The Washington Post-ին։
Նշվում է, որ թերթը ձեռք է բերել Թրամփի և Դուտերտեի զրույցի վերծանումը, որը տեղի է ունեցել ապրիլի 29-ին։
Թրամփը «որոշակի բավարարվածություն» է հայտնել Հյուսիսային Կորեայում հրթիռի անհաջող փորձարկման հետ կապված՝ նշելով, որ «նրա բոլոր հրթիռները անհաջողության են մատնվում» և դա «լավ լուր» անվանել։
Դուտերտեն հայտարարել է, որ Կիմ Չեն Ընը «խաղում է իր ռումբերի՝ իր խաղալիքների հետ» և ենթադրել, որ «նրա խելքը լավ չի աշխատում, և նա կարող է պարզապես խելագարվել»։
«Մենք չենք կարող թույլ տալ միջուկային զենքին տիրապետող խելագարին լինել ազատության մեջ։ Մենք մեծ կրակային հզորություն ունենք, նրանից 20 անգամ ավելի, բայց մենք չենք ցանկանում այն օգտագործել», - ասել է Թրամփը: