24/05/2017 15:06
ՀՀԿ-ն վաղը կքննարկի կառավարության նոր կազմը. Վերջնական պատասխանը կտա Էդուարդ Շարմազանովը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը կայանալիք գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության նոր կազմը։
«Մենք գործադիր մարմնիր նիստի օրակարգը որոշում ենք հենց նիստում, ինչ քննարկում եղավ, նիստից հետո ես կտեղեկացնեմ», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ անուններ տրվի, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պարզ կլինի նիստից հետո։
«Միգուցե նախնական քննարկումները սկսենք, գուցե՝ նաև քննարկումներն ավարտենք, գուցե շարունակենք, ես վերջնական պատասխանը կտամ վաղը՝ նիստից հետո», - նշեց ՀՀԿ խոսնակը։